Осень в Армении

Осень в Армении очень красивая и разноцветная. Листья становятся желтые и красные, в позднюю осень происходит листопад. В Арминии осенью вырастают очень вкусные фрукты: яблоки, груши, персики, виноград. Оценью погода становится приятной и прохладной. Птицы улетают в теплые края. Поздней осенью начинаются дожди и погода становится холоднее. Мне нравится осень в Армении, так как она очень разноцветная и яркая.
Կոմիտասի կենսագրությունը
Բնական թվերի գումարման հաշվեկանոն
Տեքստային խնդիրներ
Обо мне
Меня зовут Рози. Мне 10 лет. Я учусь в пятом классе в учебном заведении имени Мхитара Себастаци. Моя семья небольшая: папа, мама, сестра и я. Я посещаю уроки рисования. Очень люблю животных, но больше всего люблю собак. Мечтаю о том, чтоб иметь собаку.
Բնության ուսումնասիրման մեթոդները. դիտում, փորձ, չափում

Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր եղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պարզագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձերի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկություններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կատարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին։
Երբ ջուրը սկսի եռալ, գրանցեք ջերմաչափի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ավելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունը դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանակությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմաստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կենդանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պարզել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստուգել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա:
Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանակական հաշվարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չափումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափվող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտահայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաններով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Հարցեր և առաջադրանքներ
- Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:
- Դիտում, փորձ, չափում:
- Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:
- Դիտումը բնության ուսումնասիրման եղանակներից է: Դիտման եղանակով մենք տեսնում ենք, թե ինչպես են ծառերը պտուղ տալիս:
- Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:
- Փորձը դիտումից տարբերվում է նրանով,որ փորձի ժամանակ մարդը կարող է միջամտություններ անել:
- Նկարագրեք որևէ փորձ։
- Փորձ յոդով և կարտոֆիլով. կարտոֆիլի վրա կաթեցրեցինք յոդ, և կաթիլները դարձան մուգ կապույտ, գրեթե սև:
- Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները:
- Երկարության չափման միավորներ- մմ, սմ, դմ, մ, կմ
- ժամանակի չափման միավորներ-վայրկյան, րոպե, ժամ, օր……
- Զանգվածի չափման միավորներ-գ, կգ, ց, տ:
Սպասում
Կարդա՛ Մ. Գալշոյանի «Սպասում»-ը: Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
գոցել-փակել
հատուկենտ-հազվադեպ
շրջադարձ -այն տեղը, որտեղ ճանապարհը թեքվոմ է աջ կամ ձախ
ֆրանկ-դրամական միավոր
մարկ- դրամական միավոր
շուրջբոլորը- չորս կողմը
անմիջնորդ-առանց միջնորդ
բարերար-բարեգործ
շվարել- չիմանալ, թե ինչ անել
ծածուկ–գաղտնի
դեռատի-երիտասարդ
այր-տղամարդ
անպատճառ-առանց պատճառ
Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:
Նա շատ բարի էր, հոգատար: Շատ էր մտածում դրմպանակը կորցրած անցորդի մասին, թեև նրան չէր ճանաչում: Նա շատ բարի սիրտ ուներ:
Գրիր հոմանիշները՝
շուրջբոլոր -Ամենուր
անմիջնորդ-առանց միջնորդի
հանդարտ-հանգիստ
ծածուկ -գաղտնի
Բացատրի՛ր գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:
Գլուխ տալ-բարևել
գլուխ ջարդել- լարված մտածել
Գլխի ընկնել, գլուխ թեքել, գլուխ գլխի տալ, գլուխը դատարկ , գլխին փչել և այլ