Ես տիեզերքում

Եթե ես տիեզերքում լինեի, ապա կուսումնասիրեի արևը, լուսինը, մոլորակները, աստղերը: Քանի որ ես սիրում եմ խաղալ, ապա Լուսնի և աստղերի հետ կխաղայի պահմտոցի, իսկ երբ հոգնեի, կքնեի Մարս մոլորակի վրա:

Աշնանային բերքահավաք

Դասարանցիներով գնացել էինք Արագածոտնի մարզ Գյուղ Օհանավան բերքահավաքի: Դասընկերներով հավաքեցինք խնձոր, երգեր երգեցինք, քայլեցինք գյուղում: Եղանք գյուղի եկեղեցում՝ Հովհաննավանքում: Այդ օրը մեր դասընկերուհու՝ Աիդայի ծննդյան տարեդարձն էր: Եկեղեցու բակում նշեցինք Աիդայի տարեդարձը: Հետո նկարեցինք խնձորենիներ: Ճամփորդության վերջում մենք եկեղեցում երգեցինք հոգևոր երգեր: Այդ օրը շատ տպավորիչ էր մեզ բոլորիս համար: