Ճամփորդություն դեպի Արայի լեռ և Ծաղկեվանք

Այսօր մենք դասարանով գնացինք Արայի լեռ և Ծաղկեվանք: Ես ամեն օր մեր տան պատուհանից տեսնում էի Արայի լեռը հեռվից, իսկ այսօր ես այն տեսա շատ մոտ հեռավորությունից: Արայի լեռան վրա կար մի վանք, որի անունն էր Ծաղկեվանք:

Ըստ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը ցանկանում էր ամուսնանալ նրա հետ: Ծաղիկը վախենում է, փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Հետո այդ քարայրից իրեն ցած է նետում, որ չամուսնանա իշխանի հետ: Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից ջուր է կաթում մինչև այսօր, որոնք կարծես Ծաղիկի արցունքները լինեն:

Մենք հաղթահարեցինք դեպի մատուռ տանող քարքարոտ ճանապարհը, եղանք մատուռում, տեսանք կտուրից թափվող ջրի կաթիլները: Մատուռի ներսում կար շատ սրբապատկերներ: Այնտեղ մենք աղոթեցինք, մոմ վառեցինք, դիպանք մատուռի սուրբ պատերին:

Մատուռից դուրս եկանք և սկսեցինք մասուր հավաքել:

Այս օրը շատ հիշարժան էր ինձ համար:

Մաթեմատիկական խնդիրներ

Խնդիր 1

Թթուդրիկի ծեսին կար 13 լոլիկ, որից 7-ը դրեցին տարայի մեջ: Քանի՞ լոլիկ մնաց:

Խնդիր 2

Թթուդրիկի ծեսի համար խանութից տատիկս գնեց վարունգ, որի համար վճարեց 100 դրամ, լոլիկ՝ 200 դրամ,ծաղկակաղամբ՝ 400 դրամ, կաղամբ՝ 100 դրամ, գազար՝ 100 դրամ: Որքա՞ն գումար ծախսեց տատիկս խանութում:

Իմ սիրելի անկյունը դպրոցում

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, հատկապես դպրոցի բակը: Բակում կան ծառեր, ծառերի շուրջ՝ սեղաններ ու նստարաններ, որտեղ մենք աշնանային տաք եղանակին դաս ենք անում, չիր ենք պատրաստում, թթու ենք պատրաստում: Բակում մենք վարում ենք հեծանիվ, խաղեր ենք խաղում: Իսկ ամառային շոգ եղանակին մեր դպրոցի բակում կար լողավազան, որտեղ լողում էինք դասընկերներով և ջրային խաղեր էինք խաղում:

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին  հայ կաթոլիկ եկեղեցական գործի է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Լոլիկը

Լինում է չի լինում մի Լոլիկ է լինում: Մոտենում էր նրա տարեդարձի օրը: Բոլոր բանջարեղենները անհամբեր սպասում էին Լոլիկի ծննդյան տարեդարձին: Վերջապես եկավ այդ օրը: Լոլիկը գեղեցիկ սեղան էր պատրաստել և սպասում էր իր հյուրերին: Երբ հյուրերը եկան, Լոլիկը շատ ուրախացավ, քանի որ իր ընկերները իր համար բերել էին իր երազանքների նվերները: Պարոն Վարունգը ծաղիկներ էր բերել, տիկին Բազուկը կոնֆետ էր բերել, իսկ Գազարն ու Դդմիկը ՝ փոքրիկ շնիկ էին նվիրել: Նրանք ողջ երեկո պարեցին և ուրախացան:

Թթվի բաղադրատոմս Ռոզիից

Թթվի պատրաստման համար հարկավոր է՝

կաղամբ

ծաղկակաղամբ

գազար

կանաչ լոլիկ

վարունգ

սխտոր

նեխուր

դափնու տերև

սամիթ

սև հատիկավոր բիբար

աղ, ջուր:

Պատրաստման եղանակը՝

Մթերքը մաքրել, լվանալ, կտրատել և դասավորել տարայի մեջ՝ շերտերով: Տարայի մեջ դնում ենք սամիթ, սխտոր, հետո ավելացնում ենք մնացած մթերքը ՝ շերտերով: Երբ տարան լցվում է, վրան ավելացնում ենք աղաջուր: Եթե ցանկանում ենք, որ թթուն լինի վարդագույն, ապա կարող ենք ավելացնել բազուկ:

Школа моей мечты

Школа Мхитар Себастаци похожа на школу моей мечты. Школа светлая, классы просторные. В ясную погоду, мы проводим много времени в школьном дворе. В школьном дворе есть бассейн, где мы развлекаемся с друзьями, играем в водные игры.

Кроме учебы, мы много путешествуем, готовым сухофрукты, катаемся на велосипедах. Я очень люблю свою школу, здесь очень весело и интересно.