Ամանորը մեր ընտանիքում

Ամանորը ես նշել եմ իմ ընտանիքի հետ տանը: Մայրիկիս հետ ես զարդարել եմ տոնածառը: Ես վաղ առավոտից անհամբեր սպասում էի Ձմեռ պապիկի գալուն: Ամբողջ օրը պատուհանից նայում էի, որ տեսնեի Ձմեռ պապիկի գալը: Ձմեռ պապիկը բերեց իմ նվերները, բայց ես այդպես էլ չկարողացա տեսնել նրան:

Երեկոյան մենք ընտանիքով հավաքվեցինք տոնական սեղանի շուրջ և ընթրեցինք, ճաշակեցինք տոնական համեղ ուտեստները:

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես Մխիթար Սեբաստացու դպրոց եկել եմ անցած տարվա սեպտեմբեր ամսից : Ես շատ սիրեցի իմ ուսուցչուհուն՝ ընկեր Լիանային և իմ դասընկերներին:

Որպես ուսումնական ձեռքբերում կարող եմ նշել կոմիտասյան երգերի ուսուցումը, ազգային ծեսերի ճանաչումը և ուսուցումը: Մենք կատարեցինք տարբեր ճամփորդություններ, իմացանք շատ բաներ բնության և մեր պատմության մասին:

Դժվարություններ էլ ունեցա՝ կապված մաթեմատիկա առարկայի հետ: Բայց իմ ուսուցչուհին և իմ մայրիկը ինձ հետ շատ են պարապում, որ ես չդժվարանամ մաթեմատիկական առաջադրանքները կատարելիս:

Ամենահիշվող օրն ինձ համար ճամփորդությունն էր Արայի լեռ: Ծաղկեվանքում մենք տեսանք Ծաղիկի <<արցունքները>>

: