Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես Մխիթար Սեբաստացու դպրոց եկել եմ անցած տարվա սեպտեմբեր ամսից : Ես շատ սիրեցի իմ ուսուցչուհուն՝ ընկեր Լիանային և իմ դասընկերներին:

Որպես ուսումնական ձեռքբերում կարող եմ նշել կոմիտասյան երգերի ուսուցումը, ազգային ծեսերի ճանաչումը և ուսուցումը: Մենք կատարեցինք տարբեր ճամփորդություններ, իմացանք շատ բաներ բնության և մեր պատմության մասին:

Դժվարություններ էլ ունեցա՝ կապված մաթեմատիկա առարկայի հետ: Բայց իմ ուսուցչուհին և իմ մայրիկը ինձ հետ շատ են պարապում, որ ես չդժվարանամ մաթեմատիկական առաջադրանքները կատարելիս:

Ամենահիշվող օրն ինձ համար ճամփորդությունն էր Արայի լեռ: Ծաղկեվանքում մենք տեսանք Ծաղիկի <<արցունքները>>

:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *