Միրանդա բադի արկածները Լոնդոնում

Միրանդան Լոնդոնում ծանոթանում է նոր ընկերների հետ: Նա ընկերանում է կապիկների, բադիկների, առյուծների հետ: Քանի որ Միրանդան շատ բարի էր, բոլորը նրան սկսեցին շատ սիրել: Մի անգամ ամառվա շոգին նրանք լողում էին լճում ու զվարճանում: Հանկարծ կոկորդիլոսը զգուշությամբ սկսեց մոտենալ Միրանդային, որ բռնի նրան: Բայց իր ընկերները պաշտպանեցին և փրկեցին Միրանդային: Միրանդան շատ էր վախեցել, բայց նաև շատ էր ուրախացել, որ իր նոր ընկերները փրկեցին իր կյանքը: Դրանից հետո կոկորդիլոսը ներողություն խնդրեց Միրանդայից , ու նրանք ընկերացան: Ու վերջապես Միրանդան ունեցավ նաև կոկորդիլոս ընկեր:

Ոտքերի գանգատը

Մի օր ոտքերը սկսեցին գանգատվել, թե նրանք շատ են հոգնում: Նրանք ասում էին, որ շատ են քայլում և վազվզում, որ մարդկանց մարմնի ծանրությունն ամբողջությամբ իրենց վրա է: Նրանք աչերի պես որոշեցին թոշակի գնալ:

Учебная весна

На весенних каникулах я прочитала рассказ Николайа Носова <<Живая шляпа>>. Рассказ был очень интересным и веселым. Рассказ о двух друзьях, котортые боялись движущейся шляпы. Мальчики думали, что шляпа живая, но оказалось, что под шляпой находился котик. После приключений, мальчики увидели котенка и обрадовались. Во время чтения, я и моя мама много смеялись. Мне очень понравилась рассказ.

Իմ գարնանային հանգիստը

Գարնանային արձակուրդը ես անցկացրել եմ տանը, կատարել եմ ուսուցիչներիս հանձնարարությունները: Կարդացել եմ պատմվածք և դիտել եմ ֆիլմեր, որոնք խորհուրդ էր տվել իմ շատ սիրելի ընկեր Լիանան: Ես դիտել եմ <<Հրաշքը>>, <<Մեծ և բարի հսկան>>, <<Սեբաստիանը և Բելը>> ֆիլմերը:

Ես նկատել եմ, որ ցերեկները երկարել են, իսկ գիշերները՝ կարճացել: Չվող թռչունները դեռևս չեն վերադարձել, քանի որ թեև գարուն է, բայց շատ ցուրտ է: Ես անհամբեր սպասում եմ ծիծեռնակների վերադարձին, որ լսեմ նրանց ուրախ երգերը: Ինչպես նաև սպասում եմ, որ օրեը տաքանան: Ես գարունը շատ եմ սիրում, քանի որ ես ծնվել եմ գարնանը:

Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից

Գարնանային արձակուրդի ընթացքում ես կարդացել եմ Սերգեյ Լոսկոտի << Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից>> պատմվածքը: Պատմվածքը մի սովորական շան և արտասովոր աղջկա մասին էր: Աղջիկն ուներ չարաճճի ձեռքեր ու ոտքեր, որոնք անում էին այն, ինչ ուզում էին: Նրա հարևանությամբ ապրում էր մի հսկա շուն, որին բոլորը գազան էին անվանում և վախենում էին նրանից: Բայց աղջիկը շուտով ընկերանում է շան հետ: Աղջիկը բացահայտում է, որ շունը շատ բարի է ու նրան <<նկարել>> է սովորեցնում: Աղջկա մայրիկը շատ է զայրանում ու պատժում է աղջկան՝ չթողնելով, որ նա իջնի բակ: Շան կարոտից աղջիկը հիվանդանում է ու երկար ժամանակ անկողնուց վեր չի կենում: Հայրիկն ու մայրիկը շուտով հասկացան, թե ինչն է իրենց աղջկա հիվանդության պատճառը և շանը բերեցին տուն: Աղջիկը շուտով ապաքինվում է, իսկ ծնողները հարմարվում են իրենց աղջկա նոր ընկերոջ հետ:

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, քանի որ հերոսուհին բարի էր և շատ էր սիրում Չուին:

ОТКРЫТКА

Дорогая бабушка в такой прекрасный день я хочу пожелать тебе счастья, здоровья. Пусть все твои мечты сбудутся, оставайся такой прекрасной и добродушной.

Твоя внучка Рози.

10 փաստ ծիծեռնակների մասին

  1. Ծիծեռնակը գարնան ավետաբերն է:
  2. Հայտնի է ծիծեռնակի 179 տեսակ:
  3. Հայաստանում կա ծիծեռնակի 5 տեսակ:
  4. Բույնը պատրաստում է ցեխից ժայռերի վրա և շենքներում:
  5. Սնվում են միջատներով:
  6. Ձվադրում են 4-6 ձու:
  7. Ծիծեռնակները հիմնականում գետնին չեն նստում:
  8. Մարդիկ ասում են, եթե ծիծեռնակը բարձր է թռչում, ուրեմն արևոտ եղանակ է լինելու: Իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն անձրև է գալու:
  9. Ծիծեռնակներ չվող թռչուններ են:
  10. Վերադառնում են մարտ-մայիս ամիսներին:

Իմ մայրիկը

Իմ մայրիկը ամենագեղեցկն է: Ես շատ եմ սիրում նրան: Մենք նրա հետ մուլտֆիլմ ենք նայում, դասերս ենք պատրաստում: Մայրիկս շատ է սիրում սրճել, շատ է սիրում տնային գործեր անել: Նա հոգատար է ու բարի: