Իմ գարնանային հանգիստը

Գարնանային արձակուրդը ես անցկացրել եմ տանը, կատարել եմ ուսուցիչներիս հանձնարարությունները: Կարդացել եմ պատմվածք և դիտել եմ ֆիլմեր, որոնք խորհուրդ էր տվել իմ շատ սիրելի ընկեր Լիանան: Ես դիտել եմ <<Հրաշքը>>, <<Մեծ և բարի հսկան>>, <<Սեբաստիանը և Բելը>> ֆիլմերը:

Ես նկատել եմ, որ ցերեկները երկարել են, իսկ գիշերները՝ կարճացել: Չվող թռչունները դեռևս չեն վերադարձել, քանի որ թեև գարուն է, բայց շատ ցուրտ է: Ես անհամբեր սպասում եմ ծիծեռնակների վերադարձին, որ լսեմ նրանց ուրախ երգերը: Ինչպես նաև սպասում եմ, որ օրեը տաքանան: Ես գարունը շատ եմ սիրում, քանի որ ես ծնվել եմ գարնանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *