Ճամփորդություն դեպի Բյուրական՝ Տոնացույց կենտրոն

Այսօր դասարանով գնացինք ճամփորդության դեպի Բյուրական: Երբ որ տեղ հասանք, մենք, դասարանով երգելով, քայլեցինք դեպի ,,Տոնացույց՚՚ կենտրոն: Այնտեղ մենք խնոցի հարեցինք, զատկական ծիսական խաղեր խաղացինք, ձու կռվեցրինք: Այնտեղ մենք գաթա կերանք, թեյ խմեցինք: Կենտրոնի տատիկն ու պապիկը մեզ համար զվարճալի հեքիաթ պատմեցին, մենք շատ ուրախացանք: Ետդարձի ճանապարհին մենք եղանք գյուղի եկեղեցում, որտեղ աղոթեցինք և երգեցինք: Մենք վերադարձանք շատ լավ տպավորություններով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *