Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Ուսումնական 3-րդ շրջանը մենք սկսեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթները կարդալով: Գնացինք Տիկնիկային թատրոն՝ ՙՙԱնխելք մարդը՚՚ ներկայացումը նայելու: Ընկեր Արեգի օգնությամբ մեր դպրոցում ներկայացրինք ՙՙԿիկոսի մահը՚՚ ներկայացումը:

Այնուհետև կարդացինք Ջաննի Ռոդարիի հեքիաթները:

Սովորեցինք երկնիշ և եռանիշ թվերով բազմապատկել և բաժանել:

Ստեղծեցինք մեդիագիրք:

Կատարեցինք ճամփորդություններ. եղանք Էյնշտեյնի թանգարանում: Գնացինք Բյուրական՝ Տոնացույց կենտրոն: Գնացինք Հրազդանի կիրճ՝ Մանկական երկաթուղի: Գնացքով գնացինք Գյումրի, այնտեղ մնացինք 2օր:

Ուսումնական 3-րդ շրջանում ես ընտրել էի նկարչություն առարկան:

Ամենահիշարժան օրերը Գյումրիում անցկացրած օրերն էին:

Մաթեմատիկական խնդիրներ

  1. Աննան ունի 100 էջանիշ: Անին ունի Աննայից 10-ով շատ էջանիշ: Հասմիկն ունի Աննայից 2 անգամ քիչ էջանիշ: Միասին քանի էջանիշ ունեն աղջիկները:
  2. Ռոզին ունի 16 կոնֆետ, որը նա հավասարապես դրեց 4 տուփերի մեջ: Քանի կոնֆետ կա յուրաքանչյուր տուփում:

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մայիսի 20-ին դասարանով գնացինք Գյումրի: Մենք գնացքով գնացինք Գյումրի: Ես առաջին անգամ էի ճամփորդում գնացքով: 3 ժամ ճանապարհ գնացինք: Ճանապարհին տեսանք լեռներ, դաշտեր, կանաչ խոտեր, ջրամբար և կովեր : Երբ հասանք Գյումրի, իրերը տեղավորեցինք Շալե հյուրատանը, ճաշեցինք և հանգստացանք:

Հետո գնացինք ՙՙԳյումրիկներ մշակութային կենտրոն՚՚: Այնտեղ մեր դասարանին ինքնաթիռ նվիրեցին:

Դրանից հետո մենք զբոսնեցինք Վարպետաց փողոցում, ունեցանք թռչնտառերի վարպետաց դաս: Վրադարձանք հյուրատուն, հանգստացանք, խաղեր խաղացինք, երեկոյան պիցցա պատրաստեցինք, սպաս կերանք, որից հետո գնացինք քնելու:

Հաջորդ օրը առավոտյան նախաճաշեցինք, գնացինք Յոթ վերք եկեղեցի, այնտեղ երգեցինք և աղոթեցինք:

Մենք դասարանով զբոսնեցինք Գյումրու փողոցներով և հիացանք նրա գեղեցկությամբ: Այցելեցինք թանգարաններ, պոնչիկ կերանք: Քայլելով հասանք Սև բերդ, այնտեղ երգեցինք ու պարեցինք:

Հետո գնացինք կայարան, որ գնացքով վերադառնայինք Երևան: Երեկոյան ժամը 10-ին մենք արդեն Երևանում էինք: Բոլորս շատ հոգնած էինք, բայց ուրախ էինք, քանի որ ունեցանք հիասքանչ ճամփորդություն:

Խնդիրներ ընկերոջս համար

Այգեպանը առաջին օրը տնկեց 30 ծաղիկ, իսկ երկրորդ օրը 2 անգամ ավել, իսկ երրորդ օրը 4-ով քիչ: Երեք օրում քանի ՞ ծաղիկ տնկեց այգեպանը:

Լուծում՝

Պատ.՝

Խանութում կար 53 ելակ առաջին օրը վաճառվեց 11 ելակ, իսկ երկրորդ օրում վաճառվեց 22 ելակ: Քանի ՞ ելակ մնաց խանութում:

Լուծում՝

Պատ.՝

Если бы у меня была волшебная палочка

Если бы у меня была волшебная палочка, я бы пожелал чтоб сбылась моя мечта. Я мечтаю о собаке. Я бы поколдовала и у меня появился бы маленький щенок. Я бы назвала его Бель. Я бы очень любила и заботилась о нем.

The Greedy Hippo

There was a greedy hippo. He ate everything in sight.
From cheese to peas, chips and cake, he always had a bite.
Now Hippo he was selfish. He ate everybody’s food.
He ate the cat’s, the dog’s, the cow’s. He was very, very rude.
One morning after breakfast, he jumped into the lake.
One big splash and he was stuck. That was a big mistake.
The hippo he sank deeper, then began to shout.
‘Help, please help, I’m sinking. Won’t someone pull me out?’

The dog hesrd the Hippo, and came.

– How can l help you, you, are too big. Let’s call pig.

-yes, please help me we cant’s pull

-Let’s call the pig.

We cant’s pull you out. You are too big .

_ Let’s call the wolf.

– The dog, the pig , The wjlf pull the Hippo out.

_I am sorry, now you are my best friends.

Իմ մեդիագիրքը

Սերգեյ Լոսկոտ «Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից»

«Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից» գիրքը ձեզ կպատմի մի խենթուկ աղջկա՝ Էմիլիայի մասին: Նրա անհնազանդ թաթիկներն ու տոտիկները օգնում են սարսափելի գազանին իսկական նկարիչ դարձնել, որն արդեն կարողանում է ամպիկներ նկարել ու նույնիսկ խստապահանջ մայրիկին ու հայրիկին հմայել: