Ճամփորդություն դեպի Գյումրի

Մայիսի 20-ին դասարանով գնացինք Գյումրի: Մենք գնացքով գնացինք Գյումրի: Ես առաջին անգամ էի ճամփորդում գնացքով: 3 ժամ ճանապարհ գնացինք: Ճանապարհին տեսանք լեռներ, դաշտեր, կանաչ խոտեր, ջրամբար և կովեր : Երբ հասանք Գյումրի, իրերը տեղավորեցինք Շալե հյուրատանը, ճաշեցինք և հանգստացանք:

Հետո գնացինք ՙՙԳյումրիկներ մշակութային կենտրոն՚՚: Այնտեղ մեր դասարանին ինքնաթիռ նվիրեցին:

Դրանից հետո մենք զբոսնեցինք Վարպետաց փողոցում, ունեցանք թռչնտառերի վարպետաց դաս: Վրադարձանք հյուրատուն, հանգստացանք, խաղեր խաղացինք, երեկոյան պիցցա պատրաստեցինք, սպաս կերանք, որից հետո գնացինք քնելու:

Հաջորդ օրը առավոտյան նախաճաշեցինք, գնացինք Յոթ վերք եկեղեցի, այնտեղ երգեցինք և աղոթեցինք:

Մենք դասարանով զբոսնեցինք Գյումրու փողոցներով և հիացանք նրա գեղեցկությամբ: Այցելեցինք թանգարաններ, պոնչիկ կերանք: Քայլելով հասանք Սև բերդ, այնտեղ երգեցինք ու պարեցինք:

Հետո գնացինք կայարան, որ գնացքով վերադառնայինք Երևան: Երեկոյան ժամը 10-ին մենք արդեն Երևանում էինք: Բոլորս շատ հոգնած էինք, բայց ուրախ էինք, քանի որ ունեցանք հիասքանչ ճամփորդություն: