Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Ուսումնական 3-րդ շրջանը մենք սկսեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթները կարդալով: Գնացինք Տիկնիկային թատրոն՝ ՙՙԱնխելք մարդը՚՚ ներկայացումը նայելու: Ընկեր Արեգի օգնությամբ մեր դպրոցում ներկայացրինք ՙՙԿիկոսի մահը՚՚ ներկայացումը:

Այնուհետև կարդացինք Ջաննի Ռոդարիի հեքիաթները:

Սովորեցինք երկնիշ և եռանիշ թվերով բազմապատկել և բաժանել:

Ստեղծեցինք մեդիագիրք:

Կատարեցինք ճամփորդություններ. եղանք Էյնշտեյնի թանգարանում: Գնացինք Բյուրական՝ Տոնացույց կենտրոն: Գնացինք Հրազդանի կիրճ՝ Մանկական երկաթուղի: Գնացքով գնացինք Գյումրի, այնտեղ մնացինք 2օր:

Ուսումնական 3-րդ շրջանում ես ընտրել էի նկարչություն առարկան:

Ամենահիշարժան օրերը Գյումրիում անցկացրած օրերն էին: