Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Ամառային ճամբարը սկսվեց մայիսի 30-ից: մենք ունեցնք շատ հետաքրքիր շաբաթ: Այս շաբաթ սկսվեց մեր լողային պարապմունքները: Հունիսի 1-ին ունեցանք լավ օր. կատարեցինք ինքնագլորներով և հեծանիվներով տոնական երթ, այգում կերանք պաղպաղակ, լողացինք և ջրային խաղեր խաղացինք: Հինգշաբթի օրը կատարեցինք ճամփորդություն դեպի Բջնի, այնտեղ նշեցինք Համբարձման ծեսը: Հավես շաբաթ էր ու տնային աշխատանքները շատ քիչ էին:

Համբարձման ծեսը Բջնիում

Հունիսի 2-ին դասարանով գնացել էինք գյուղ Բջնի: Այնտեղ նշեցինք Համբարձման ծեսը: Դասարանցիներով երգելով այցելեցինք գյուղացիների տուն՝ ջուր ու քաղցրավենիք հավաքելու: Հետո գնացինք գյուղի եկեղեցու բակ և այնտեղ վիճակ գցեցինք: Ընտրեցինք հարսնացուին, աղջիկներն իրենց զարդերը դրեցին ջրով լի ամանի մեջ, երգեր երգեցինք: Մեր դասարանի տղաները գողացան զարդերով լի ամանը: Ամանը հետ ստանալու համար մենք կատարեցինք տղաների ցանկությունները: Վիճակ գցելուց հետո մտանք եկեղեցի, աղոթեցինք, մոմ վառեցինք: Դրանից հետո գնացինք Հրազդան գետի ափին խաղեր խաղալու: Դասարանցիներվ լավ խաղացինք և զվարճացանք: