Песочник

На берегу моря проживала стая птиц. Они искали пищу в песке. Самая маленькая птичка только вышла из маленького гнезда, еще не умела даже летать. Побежав за мамой у побережья, она впервые попробовала найти себе еду сама, но волна окутала ее. После этого птичка очень боялась воды, не подходила к ней. Вдруг она встретила маленького крабика и она увидела каким же образом он прятался в песке, когда приблежается волна.Она попробовала также и увидела подводный, прекрасный мир.Птичка преодолела свой страх и смогла помочь всем в поисках пищи, и при этом получала удовольствие.

Եվրասիա

Եվրասիան աշխարհի ամենամեծ մայրցամաքն է: Այն կազմված է Եվրոպա և Ասիա աշխարհամասերից: Այն միակ մայրցամաքն է, որի ափերը ողողում են բոլոր 4 օվկիանոսները: Եվրասիայում կա 80-ից ավելի երկիր: Այստեղ է գտնվում աշխարհի ամենափոքր պետությունը՝ Վատիկանը, ինչպես նաև ամենամեծ պետությունը՝ Ռուսաստանը: Եվրասիայում է գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Ջոմոլունգման, աշխարհի ամենախորը լիճը՝ Բայկալը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան:

Աշուն գիշեր

Աշնանային մի գեղեցիկ գիշեր մենք ընկերներով գնացինք այգի: Մենք հիացանք աշնանային այգու գեղեցկությամբ: Սկսեցինք երգել աշնանային երգեր և խաղացինք գույնզգույն տերևներով:

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է։ Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել: Հայրենի տունը հայրենիքում կառուցված տունն է: Ես ապրում եմ իմ հայրենիքում՝ Հայաստանում, իմ հայրենի տանը:
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը: Հայաստանի անվանումը առաջացել է Հայկ Նահապետի անունից:
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները: Մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Մեր հարևան պետություններն են՝ Վրաստան՝ մայրաքաղաքը Թբիլիսի, Պարսկաստան՝ մայրաքաղաքը Թեհրան, Թուրքիա՝ մայրաքաղաքը Անկարա, Ադրբեջան՝ մայրաքաղաքը Բաքու:
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, այն հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորը Քրիստոսի ծնունդից առաջ 782 թվականին:

Տնային աշխատանք 26.09

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան:

2․ Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:

շաղալեն-բարակ մաղել

ծովի ծոցին- ծովի գրկում, ծովի մեջ

հերկելով-մշակելով

երան -երան- երամ-երամ

3.  Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:

ձյունիկ-ձյան փաթիլ

ալ-կարմիր

հողմեր-քամիներ

Առակներ

Առյուծն ու աղվեսը (Վարդան Այգեկցի)

Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես:

Արծաթասերի աղոթքը (Վարդան Այգեկցի)

Մի արծաթասեր ու ագահ մարդ ասում էր.
— Է՜, աստված, ինչ բան որ ձեռքս ընկնի, ոսկի և արծաթ դառնա։
Եվ աստված կատարեց նրա խնդիրքը։ Ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ոսկի և արծաթ էր դառնում՝ թե՛ հաց, թե՛ ջուր, և թե՛ այլ բան։ Ժամանակ անց սովից սատկեց։

Իմ ազգանվան ծագումը, տոհմածառ

Ես Հակոբյան Ռոզին եմ: Ազգանունս ծագել է իմ պապիկի՝ Ամասյայի պապիկի՝ Արմենակի հոր անունից. այն է Հակոբ:

Պապիկս ծնվել և մեծացել է Հարժիս գյուղում: Հարժիսը գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիան և Գորիս քաղաքների միջակայքում:

Իմ ծնողները ծնվել են Երևան քաղաքում: Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է: Երևանը 2804 տարեկան է: