Ուսումնական աշուն, Իմ պապիկի գյուղը՝ Հարժիսը

Հարժիս գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորիս քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք: Մինչև 1968 թ գյուղը կոչվել է Յայջի: Յայջին ձևավորվել է  18-րդ դարի երկրորդ կեսին՝ մոտավորապես 1770-1780 թվականներին: Գյուղը ամեն կողմից շրջապատված է հրաբխային բլուրներով և սարերով: Գյուղից Որոտանի ձորը տանող միակ ճանապարհը ոտքի ճանապարհ է: Գյուղացիներն զբաղվել են անասնապահությամբ և դաշտավարությամբ:  Ակտիվ առևտուր են արել ճանապարհին կառուցված քարավանատանը (Կոտրած քարվանսարայում):

 1968 թ. գյուղը վերանվանվել է Հարժիս։ Այժմ Հարժիսում կա 160 ընտանիք՝ 879 բնակչով։ Գյուղն ունի բուժկետ, մանկապարտեզ, միջնակարգ դպրոց: Գյուղն ունի Սուրբ Մինաս անունով եկեղեցի։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակմամբ:

Գրեթե ամեն տարի ես իմ ընտանիքի հետ այցելում եմ իմ պապիկի գյուղ, որտեղ ապրում են իմ հայրիկի տատիկը, հորեղբայրը, հորաքույրը: Ես այնտեղ շատ լավ ժամանակ եմ անցկացնում: Շատ գեղեցիկ են Հարժիս գյուղի սոճիի անտառները, որտեղ օդը շատ մաքուր է ու թարմ:

Ուսումնական աշուն Բույսերի բազմացում

Կալանխոյե

Բարձրությունը՝ 20 սմ: Առկա են կարմիր, սպիտակ, դեղին, վարդագույն և նարնջագույն գույները: Կալանխոեն բազմամյա բույս է և կարող է աճել երկար տարիներ, պահանջկոտ բույս չէ, նույն խնամքն է պահանջում, լուսավորությունը պետք է պայծառ լինի: Աճի շրջանում օդի ամենից հարմարավետ ջերմաստիճանը +20 – +25 է: Կալանխոյեն սիրում է երբ գիշերային ջերմաստիճանը նվազ է ցերեկայինից, ուստի շատ լավ է աճում դրսում՝ մաքուր օդին: Իսկ սենյակային պայմաններում խորհուրդ է տրվում հաճախ օդափոխություն անել: Ծաղկելուց հետո կալանխոեին անհրաժեշտ է հանգիստ: Ցանկալի է բույսի համար զով +10 – +12 ջերմաստիճան ապահովելը: Այդ պայմաններում ջրելը հասցնում են նվազագույնի: Երջանկության ծաղիկ կալանխոե, մաքրում է օդը պարգևում երջանկության զգացողություն:

https://www.youtube.com/shorts/Sr0-8V6Odag

Little Red Riding Hood

New words

live-ապրել

wood-փայտ

granny-տատիկ

 basket-զամբյուղ

way-ճանապարհ

see -տեսնել

 ran -վազել

 bed-մահճակալ

eye-աչք

ear-ականջ

teeth-ատամներ

 eat -ուտել

My grandmother

My grandmother’s name is Emma. She is 61. She is housewife. I love my grandmother very much.

Իմ ուսումնական աշունը, Կախարդի աշակերտը (գերմանական հեքիաթ)

Այս հեքիաթը մի կախարդի և նրա աշակերտի մասին է: Կախարդը խոստանում է աշակերտին՝ Հարրիին, սովորեցնել բոլոր կախարդանքներն այն ժամանակ, երբ Հարրին պատրաստ կլինի: Աշակերտը շատ ծույլ է լինում: Կախարդը երբեք միայնակ չէր թողնում Հարրիին, քանի որ չէր վստահում նրան: Բայց մի օր նա պետք է գնար ընկերոջ տուն, գնալուց առաջ հանձնարարություններ տվեց Հարրիին: Հարրին պետք է կաթսան լցներ՝ ջրհորից ջուր բերելով, հետո պետք է կրակ վառեր ու հատակը մաքրեր: Վարպետ կախարդը ասաց նաև, որ ոչ մի բանի ձեռք չտա ու գնաց: Հարրին արեց այն, ինչը նրան կախարդը արգելել էր: Հարրին վերցրեց կախարդական գրքերից մեկը և սկսեց կախարդանքներ փորձել, քիչ անց ցախավելը սկսեց դույլով ջուր բերել ջրհորից: Երբ կաթսան արդեն լիքն էր, Հարրին փորձեց կանգնեցնել ցախավելին, բայց ապարդյուն: Շուտով ամբողջ տունը մինչև առաստաղ լցվեց ջրով: Երբ վերադարձավ կախարդը, Հարրին վախից քարացել էր, քանի որ կարծում էր, որ կախարդը նրան ինչ-որ սարսափելի արարածի կվերածի: Բայց այդպես չեղավ: Կախարդը ցախավելին հրամայեց կանգ առնել, ջրին հրամայեց գնալ դեպի ջրհոր: Նա բարկացած նայեց աշակերտին ու ասաց, որ ժամանակն է, որ Հարրիին կախարդանքներ սովորեցնի ու ժպտաց:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

1. Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Ինձ դուր եկավ այն մասը, որ կախարդն այդ ամենից հետո չբարկացավ Հարրի վրա:

2. Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Կախարդ-նա բարի էր ու զգուշավոր

Հարրի-նա ծույլ էր ու հնարամիտ

3. Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ, քանի որ Հարրին ծույլ էր, բայց նաև հնարամիտ էր : Չնայած նա չէր ուզում աշխատել, բայց իր հնարամտությամբ լցրեց կաթսան ջրով:

4. Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այս հեքիաթը, քանի որ այն շատ հետաքրքիր էր և զվարճալի: