Ուսումնական աշուն Բույսերի բազմացում

Կալանխոյե

Բարձրությունը՝ 20 սմ: Առկա են կարմիր, սպիտակ, դեղին, վարդագույն և նարնջագույն գույները: Կալանխոեն բազմամյա բույս է և կարող է աճել երկար տարիներ, պահանջկոտ բույս չէ, նույն խնամքն է պահանջում, լուսավորությունը պետք է պայծառ լինի: Աճի շրջանում օդի ամենից հարմարավետ ջերմաստիճանը +20 – +25 է: Կալանխոյեն սիրում է երբ գիշերային ջերմաստիճանը նվազ է ցերեկայինից, ուստի շատ լավ է աճում դրսում՝ մաքուր օդին: Իսկ սենյակային պայմաններում խորհուրդ է տրվում հաճախ օդափոխություն անել: Ծաղկելուց հետո կալանխոեին անհրաժեշտ է հանգիստ: Ցանկալի է բույսի համար զով +10 – +12 ջերմաստիճան ապահովելը: Այդ պայմաններում ջրելը հասցնում են նվազագույնի: Երջանկության ծաղիկ կալանխոե, մաքրում է օդը պարգևում երջանկության զգացողություն:

https://www.youtube.com/shorts/Sr0-8V6Odag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *