Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ։

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

1․ Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

Կաղանդ – Նոր տարի

Կաղանդ Պապա – Ձմեռ պապ

չհատնել – չվերջանալ

անուշապուր – ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր

2․ Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

Անուշապուրի անհրաժեշտ բաղադրիչները՝

-ձավար
-տարատեսակ չրեղեն
-չամիչ
-ընկուզեղեն
-մեղր

Պատրաստման եղանակը՝

-անհրաժեշտ է խաշել ձավարը, ապա ավելացնել չրեղեն, չամիչ, ընկուզեղեն։

-այս ամենն անհրաժեշտ է եփել այնքան, մինչև համասեռ զանգված դառնա։

-արդեն գոլ վիճակում կարելի է ավելացնել մեղր հավելյալ քաղցրացնելու նպատակով։

Նշենք նաև, որ անուշապուրն առավել յուրահատուկ համ կունենա, եթե պատրաստելիս անիսոն կամ դարչին ավելացնեք։

One thought on “Անուշապուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *