Ձմեռային ճամբարի գործունեության ամփոփում

Ձմեռային ճամբար. Օր 1

Ձմեռային ճամբար. Օր 2

Ձմեռային ճամբար: Օրը 3

Ձմեռային ճամբար: Օր 4

Ձմեռային ճամբար: Օր 5

Ձմեռային ճամբար: Օր 6

Ձմեռային ճամբար: Օր 7

Ձմեռային ճամբար: Օր 8

Ձմեռային ճամբար: Օր 9

Ձմեռային ճամբար: Օր 10

Ձմեռային ճամբար: Օր 11

Ձմեռային ճամբար: Օր 12

Ձմեռային ճամբար: Օրը 13

Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Այսօր <<Լրագրող-ընթերցասերների>> ջոկատը գնաց Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Լուսիկ Ագուլեցին նկարչուհի էր , թանգարանում ցուցադրված էր նրա նկարներից: Այնտեղ տեսանք նրա ամուսնու դանակը, ատրճանակը, ծխամանը: Տուն-թանգարանում կային շատ զարդեր, տարազներ, գուլպաներ, տիկնիկներ, քանդակներ, գորգեր և շատ հին իրեր: Մենք այնտեղ տեսանք Լուսիկ Ագուլեցու օրորոցը:

Մենք ունեցանք շատ հիասքանչ օր՝ լի ազգային պատկերներով:

Ձմեռային ճամբար: Օր 13

Այսօր մենք ունեցանք հիասքանչ օր: Մենք մեծահասակների հետ կատարեցինք բեմադրության փորձը: Դրանից հետո մենք փոխինձով գնդիկներ պատրաստեցինք և թեյախմություն կազմակերպեցինք: Այսօր մենք արեցինք ֆիզկուլտուրա: Դասարանում խաղացինք <<Լրտես>> խաղը:

Ձմեռային ճամբար: Օր 12

Ամենօրյա փորձը կատարելուց հետո մենք եկանք դասարան և տարբեր խաղեր խաղացինք : Այսօր մենք դիտեցինք <<Պինգվինաշեն>> և <<Գտնված երազ>> մուլտֆիլմերը: Օրվա վերջում խոսել ենք վաղվա անելիքների մասին, վաղը մենք պատրաստելու ենք փոխինձով գնդիկներ և կազմակերպելու ենք թեյախմություն:

Ձմեռային ճամբար: Օր 11

Առավոտյան մենք կրկին կատարեցինք մեր բեմադրության փորձը: Այդ բեմադրության ժամանակ ես նապաստակ եմ: Այսօր մենք գնացինք ընկեր Հասմիկի մոտ և երրորդ դասարանցիներին սովորեցրինք պարել: Դասարանով խաղացինք Լրտես խաղը: Օրվա վերջում գնացինք Մայր դպրոց և հեծանիվ վարեցինք:

Ձմեռային ճամբար: Օր 10

Այսօր մենք <<Արտասահմանում>> կատարեցինք մեր բեմադրության փորձը կրտսեր սեբաստացիների հետ: Դրանից հետո մենք դասարանում խաղացինք <<Լրտես>> և <<Գիտիր ավելորդը>> խաղերը : Այսօր սովորեցինք օգտվել CapCut ծրագրից:

Ձմեռային ճամբար: Օր 9

Այսօր մենք ջոկատի երեխաներով Արտասահմանում դասավորեցինք սեղաններն ու աթոռները: Դրանից հետո բակում ֆուտբոլ խաղացինք: Մյուս դպրոցներից եկած ջոկատների հետ մեր ջոկատը խաղեր խաղաց Արտասահմանում, իսկ ես հեռախոսով նկարեցի այդ խաղը: Ընդմիջումից հետո մենք մեր թատրոնի փորձն արեցինք:

Ձմեռային ճամբար: Օր 8

Այսօր մենք ունեցել ենք <<քաղցր>> օր: Մենք պատրաստել ենք հալվա : Հալվա պատրաստելու համար մենք երեխաներով մեզ հետ դպրոց էինք տարել ալյուր, դարչին, շաքարավազ, կարագ, ընկույզ: Ես և իմ ջոկատի երեխաները մեզ հետ նաև տարել էինք թեյ, միրգ, չիր, կոնֆետ և այլն : Ընկեր Քրիստինայի և ընկեր Տաթևի հետ պատրաստեցինք համեղ հալվա, որը զարդարեցինք նուռով և ընկույզով: Ջոկատի երեխաներով սեղանի շուրջ նստեցինք և թեյեցինք: Ես ինձ հետ հալվա բերեցի տուն և հյուրասիրեցի տան անդամներին: Նրանք մեր պատրաստած հալվան շատ հավանեցին:

Ձմեռային ճամբար: Օր 7

Այսօր ունեցել ենք հիանալի օր: Մենք խաղացել ենք Quizziz ծրագրով խաղեր: Փորձել ենք մենք էլ ստեղծել խաղեր: Մենք պատրաստվում ենք ներկայացում բեմադրել, որտեղ ես լինելու եմ նապաստակ: Փորձեր արեցինք, այնուհետև խոսեցինք հաջորդ օրվա անելիքների մասին: