Моя мама

Мою маму зовут Лусине.

Моей маме 38 лет/года.

У моей мамы черные и длинные волосы.

У моей мамы карие глаза.

Моя мама не работает, она домохозяйка.

Моя мама любит пить чай.

Չրերի օգտակար հատկությունները

Չրերը չորացված մրգեր կամ հատապտուղներ են: Դրանք չորացվում են բնական ճանապարհով՝ արևի տակ, կամ հատուկ չորանոցների օգնությամբ։ Չրերն ամբողջ տարին ապահովում են ամռան էներգիան:

Չորացրած մրգերի որոշ տեսակներ մոտավորապես 3,5 անգամ ավելի շատ բջջանք, հանքանյութեր, կարոտին, В խմբի վիտամիններ են պարունակում, քան թարմ մրգերը։ Դրանք բոլորը շատ կարևոր են սրտի, նյարդային համակարգի և մկանների նորմալ աշխատանքի համար։ Գրեթե բոլոր մրգերում կան երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր և այլ հանքանյութեր։ Չրերում պարունակվող կալցիումն ամրացնում է մազերը, եղունգները և ոսկրերը։ Մագնեզիումը և կալիումն օգտակար են սիրտ-անոթային և նյարդային համակարգի համար։ Երկաթը բարելավում է արյունաստեղծման գործընթացները։Չրերը դրական ներգործություն ունեն մարսողական համակարգի վրա. մաքրում են աղիները, պայքարում են փորկապության և ստամոքսի բարձր թթվայնության դեմ՝ ստամոքսի պատերը պատելով պաշտպանիչ շերտով: Չրերը խթանում են ո՛չ միայն մարսողությունը, այլ նաև նյութափոխանակությունը։

Ամռան ընթացքում տատիկս պատրաստում է համեղ և գեղեցիկ չրեր: Նա պատրաստում է տանձի, խնձորի, սալորի, ծիրանի, դեղձի, ձմերուկի չրեր: Ամբողջ ձմեռ մենք վայելում ենք տատիկիս պատրաստած համեղ չրերը:

Սովորում ենք Լոռվա բարբառը

կըլներ-կլիներ

կացի- կանգնիր

պուճախ- անկյուն

գիտեմ ոչ- չգիտեմ

մտիկ անել- նայել

ըմանչիլ մի – մի ամաչիր

բեզարեցի-հոգնեցի

ապեր-եղբայր

ապի-հայր

ըստե-այստեղ

գրդկապ-քարկապ

գլխավեր-գլխիվայր

գողինք- անկողին

Թեստային աշխատանք 2

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    1. փախչում
    2. երբ
    3. պատշգամբ
    4. ակնթարթ
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

Զուլալ – ջինջ

լուռ -լռիկ

  1. Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ – ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին   – դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ  – համառ , ինքնասածի, կամակոր         
դ/ճաշը եփել  – մեկին պատժել, լավ ծեծե              

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
    1. լիակուրծք
    2. աղմկահույզ
    3. հողմածեծ
    4. լուսամուտ
  2. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

3 Revisions

ա/զակազ-պատվեր
բ/մալինա -ազնվամորի

գ/կենգուրու – ագեվազ

դ/ստարտ – սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    1. եղնիկ
    2. անտառ
    3. պատշգամբ
    4. լուսամուտ
  2. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  3. ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    1. Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  2. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Նա կարոտել էր իր հայրիկին, մայրիկին, ընկերներին:

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Քանի որ եղնիկը կարոտում էր իր մայր բնությունը:

12․ Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Անտառում ծառերը քամու ժամանակ գոռում գոչում էին:

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Դուրս գրել անծանոթ բառերը:

Գահ-թագավորական բարձրադիր աթոռ

հողմ-քամի

հալածական-աքսորված, վռնդված

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
    • Բանաստեղծության մեջ գերակշռում է շարժումը, քանի որ քամին ամպերին անընդհատ այս ու այն կողմ է տանում:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
    • Երկու սև ամպ, հողմի առաջ, Գընում էին հալածական: — Քանի որ այս երկու տողերում երևում է, որ քամին անընդհատ քշում է ամպերին:
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
    • <<Քամոտ օր>>
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
    • Երկու սև ամպ վաղուց թողել էին իրենց հանգստության գահը և հալածված գնում էին քամու առջևից: Սակայն քամին նրանց չէր կարողանում բաժանել, ինչքան էլ որ նրանց դես ու դեն էր քշում:

Տնային առաջադրանք

Ես այսօր ծանոթացա ընկերներիս թումանյանական ֆլեշմոբի աշխատանքներին: Ինձ ամենից շատ դուր եկավ Միքայել Սադոյանի պատրաստած ֆլեշմոբը: Միքայելն իր ընտանիքի հետ բեմադրել էր Սուտասանը հեքիաթը: Ֆլեշմոբը ստացվել էր շատ զվարճալի ու գեղեցիկ:

Միքայել Սադոյան- Սուտասանը