Ուսումնական գարուն մայրենի առարկայից: Ձյունե աղջիկն ու Հրեղեն տղան (գերմանական հեքիաթ)

Այս հեքիաթը մի աղջկա ու նրա եղբոր մասին է: Նրանց ծնողները երկար ժամանակ երեխա չէին կարողանում ունենալ ու շատ էին տխրում դրա համար: Մի օր նրանց մայրը նայեց սառույցին ու երազեց երեխա ունենալ: Մեկ տարի անց ծնվեց ձյան պես սպիտակ, սառույցի պես մաքուր մաշկով մի աղջիկ: Աղջիկը ցուրտ չէր զգում, նրան անվանեցին Ձյունե աղջիկ: Մի օր էլ ամուսինները, բուխարու առջև նստած, երազում էին երեխայի մասին: Մեկ տարի անց ծնվեց նրանց տղան՝ հրեղեն սև աչքերով: Տղան շատ էր սիրում արևն ու ջերմությունը: Նրան անվանեցին Հրեղեն տղա: Ձյունե աղջիկը ջերմություն չէր սիրում, իսկ Հրեղեն տղան՝ սառնություն: Նրանք չէին կարողանում իրար կողք մնալ: Տարիներ անցան, նրանք մեծացան: Երբ մահացան նրանց ծնողները, նրանք որոշեցին ճամփորդել: Քույրը 2 մորթե մուշտակ բերեց, որ հագնեն ու կարողանան իրար կողք մնալ: Քույրն ասաց, որ իրենք բախտավոր կլինեն, եթե իրար չկորցնեն ու միշտ միասին լինեն: Ճամփորդության ժամանակ հանդիպեցին թագավորին, որը սիրահարվեց Ձյունե աղջկան: Նրանք ամուսնացան, թագավորը աղջկա համար կառուցեց հսկա սառցե պալատ, իսկ եղբոր համար՝ մեծ բուխարիով տուն : Նրանք ապրեցին երկար ու երջանիկ: Ձյունե աղջիկն երկվորյակներ ունեցավ, որոնք սիրում էրն և՛ կրակ, և՛ ձյուն:

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
    • Ինձ շատ դուր է եկել այն հատվածը, երբ Ձույնե աղջիկն ասաց, որ նրանք բախտավոր կլինեն այն ժամանակ, եթե իրարից չբաժանվեն:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    • Ձյունե աղջիկ- նա շատ գեղեցիկ էր ու ձյան պես ճերմակ էր, ուներ կապույտ աչքեր ու շատ էր սիրում սառնություն:
    • Հրեղեն տղա- նա ուներ սև հրեղեն աչքեր, շատ էր սիրում արև ու ջերմություն:
    • Հայրիկ ու մայրիկ- նրանք բարի մարդիկ էին ու երազում էին երեխաներ ունենալ:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    • Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը: Ինձ դուր եկավ, որ քույրն ու եղբայրը որոշեցին միասին մնալ ու չբաժանվել:

Весенные каникулы

  1. Составьте предложения с данными выражениями 

Из школы, у товарища, в пенале, с завода, без пальто;  над березой, по Москве, у медведя, про лисицу, для посуды;  об отце, у картины, из магазина, с тетрадью, за ягодами, под осиной;  в субботу, в феврале, для коровы, на дорогу, до октября, без сахара.

Я пришла из школы рано.

У товарища есть очки.

В пенале были карандаши.

С завода возвращаются рабочые.

Мальчик ушел из дома без пальто.

Над берёзой пролетел орёл.

По Москве гуляли туристы.

У медведя было много медвежат.

Дети слушали рассказ про лисицу.

Мама купила моющую машину для посуды.

Мы всё знали об отце.

У картины были много детей.

Бабушка вышла из магазина.

Ребята пошли в лес за ягодами.

Под осиной росли ягоды.

В субботу я была в гостях у бабушки.

В феврале было холодно.

Для коровы тража очень вкусная.

На дорогу выбежал щенок.

До октября осталось совсем мало.

Дедушка пил чай без сахара.

2. Составь предложения, спиши.

Ежик, у, живёт , Маши—Ежик живёт у Маши.

Ёжику, девочка, в, каши, положила, ковшик—Девочка положила ёжику каши в ковшик.

Спешит, на, зверёк,  ужин—Зверёк спешит на ужин.

3. Вставь буквы

мечта                посуда                     месяц

рисунок            карандаш             мороз

столица            квартира                 дарога

пенал                коньки                     дежурный

4.Найди в каждой строчке лишнее слово.

Озеро, море, облако, река, яблоко

Ветер, гром, молния, дождь, град

Весна, лето, осень, зима.

Ուսումնական գարուն հայրենագիտություն առարկայից

Հրապարակն անվանվել է ի պատիվ նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի։ Հրապարակը նախատեսված է եղել 1924 թվականի թամանյանական գլխավոր հատակագծով։ Այս հրապարակում են գտնվում « Երևան » հյուրանոցը, « Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը » , « Մոսկվա » կինոթատրոնը և «Հայաստանի նկարիչների միությունը»: Հրապարակի կենտրոնում է գտնվում  12 համաստեղությունները խորհրդանշող շատրվանը: «Համաստեղություն» ջրավազանի ճարտարապետն է Արսեն Մելիքյանը, քանդակագործները՝ Արարատ Հովսեփյանը  և Վլադիմիր Աթանյանը։

Երևան քաղաքի պատմության թանգարան

Չորեքշաբթի օրը դասարանով գնացել էինք Երևան քաղաքի պատմության թանգարան: Այն գտնվում էր Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում: Թանգարանն այստեղ է հաստատվել 2005 թվականից: Հենց շենքի առաջ տեղադրված էր Արգիշտի արքայի գրության թարգմանությունը հայերեն լեզվով Էրեբունի ամրոց-քաղաքի ստեղծման մասին:

Թանգարանում  պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։ Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։

Թանգարանում է գտնվում 1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինի ոսկե ժամացույցը, որը նա նվիրել էր Մելիք-Աղամալյանների տոհմին`   ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։

Թանգարանում կային կենցաղային շատ իրեր, նկարներ, տարազներ և շատ այլ ապրանքներ, որոնք բնորոշ են եղել Երևան քաղաքին:

Մենք ունեցանք շատ հետաքրքիր և ուսուցողական օր:

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
    1. Բաժակ կարելի է պատրաստել ապակուց, մտաղից, կերամիկայից, փայտից և այլն:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
    1. մարմիններ-աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ
    2. նյութեր-փայտ, ոսկի, պղինձ
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

պինդ-ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի

հեղուկ-ջուր, նավթ

գազային-գոլորշի, թթվածին:

Осень

Читаем текст, делаем словарную работу, переводим незнакомые слова.

Осень — самая красивая пора года. Недаром у Александра Сергеевича Пушкина осень была самой любимой порой года. Нельзя не восхищать той красотой, которую нам дарит осень. А как красиво осенью в лесу! Иногда просто слов не хватает, чтобы описать все это великолепие, только художник может передать осенний пейзаж.Очень красиво в середине сентября, когда желтеют листья деревьев. В это время все в золоте, и не хочется покидать парк, ведь кругом такие живописные пейзажи. А как здорово в березовой роще, кажется, что на молоденьких березках весят золотые монетки, и когда начинает дуть ветер, слышится их звон. Именно благодаря осени люди больше начинают обращать внимания на окружающий мир.Осенью, когда хорошая погода, нужно стараться почаще гулять по улице. Окружающая красота поможет отвлечься, забыть о проблемах, заботах, отдохнуть душой.Ну, а если на выходные хорошая погода, то не в коем случаи не стоит сидеть дома. Нужно обязательно выехать на природу. Такие выходные принесут очень много удовольствия. Осенний лес словно сказка, он завораживает и очаровывает. Из него не хочется уходить, кажется, что сейчас начнется представление, вот-вот появятся сказочные герои. Эти впечатления надолго останутся в памяти, и захочется снова вернуться туда. Да, осень это время сказки, чудес, волшебства.

пора-ժամանակ

недаром-պատահական չէ

восхищать-հիացնել

великолепие-շքեղություն

пейзаж-դեկորացիա

завораживает-կախարդում է

очаровывает -կախարդում է

Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

  • Հարցեր և առաջադրանքներ

1․ Պատմի՛ր բանաստեղծությունը:

Մի օր ձկնիկը առվակին խուտուտ տվեց, առվակը ծիծաղեց և ուշաթափվեց: Ուշաթափվեց և ընկավ ձորը, առվակը գլուխը տվեց քարին և ուշքի եկավ: Առվակը կասկածելով շուրջը նայեց և ուրախ գնաց դեպի ծով:
2. Բանաստեղծությունը վերնագրի՛ր։

<<Առվակն ու ձկնիկը>>
3. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

-Բարև, առվա՛կ,-ասաց ձկնիկը:

-Բարև, ձկնի՛կ,- ասաց առվակը:

-Ես քեզ խուտուտ կտամ:

-Օ՜, ոչ, ես խուտուտից վախենում եմ:

Ձկնիկը առվակին խուտուտ տվեց, իսկ առվակը ուշաթափվեց: