Վահագնի ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:
    • Վահագնը հին հայկական դիցաբանության աստված է: Նա կրակի, ամպրոպի, ռազմի աստվածն է:
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
    • Զկարմրիկն, խարտյաշ: Բանաստեղծթյան մեջ իշխում է կարմիր գույնը:
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:
    • Վահագնը ծնվել է երկնքի, երկրի, ծովի միախառնումից, որի հետևանքով եղեգից ծուխ ու բոց է դուրս եկել և ծնվել է պատանի Վահագնը: Վահագնը ծնվել է կրակից, օդից և ջրից:
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:
    • Խարտյաշ պատանեկիկ
    • Նա հուր հեր ունէր, բոց ունէր մօրուս, և աչկունքն էին արեգակունք :
    • Վահագն ուներ շեկ ու կրակոտ մազեր, բոց մորուք ուներ և աչքերն արեգակի պես էին:
  5. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:
    • Այս ծնունդը երևակայական է:
  6. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
    • Երկնում է երկինքը, երկնում է երկիրը,
    • Երկնում է ծիրանի ծովը.
    • Երկիրը ծով ուներ և կարմիր եղեգնիկ:
    • Եղեգից ծուխ էր դուրս գալիս,
    • Եղեգից բոց էր դուրս գալիս.
    • Եվ բոցից դուրս է գալիս խարտյաշ պատանի:
    • Նա ուներ հուր մազեր,
    • Ուներ բոց մորուք,
    • Եվ աչքերն էին արեգակներ:
  7. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  8.  Ի՞նչ նմանություն ես տեսնում «Եղեգնուհին» հեքիաթի և «Վահագնի ծնունդը» բանաստեղծության միջև։
    • Վահագնը և Եղեգնուհին ծնվել էին եղեգից:

Հին Երևան, հին թաղամաս Կոնդ

Կոնդը Երևանի ամենահին թաղամասերից մեկն է: Կոնդ հայերենում նշանակում է երկարաձիգ: Կոնդը Երևանի պատմական կորիզն է, որը միակ թաղամասն է Երևանում, որ պահպանվել է հենց այնպիսին, ինչպիսին եղել է 18-րդ դարում: Ցածր առաստաղով տները, հին դարպասները, նեղլիկ փողոցները, փոքրիկ այգիները պահպանել են Հին Երևանի ողջ կոլորիտը: Այս թաղամասում է գտնվում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Այստեղ է գտնվում նաև հին պարսկական մզկիթը, որտեղ այժմ բնակվում են մարդիկ: Կոնդը հայտնի է եղել խնձորի և ծիրանի այգիներով:

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
    1. Բակտերիաների կարող ենք հանդիպել ամենուր՝ բնության գրկում, տանը, բակում, դպրոցում, այգում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    1. Բակտերիաները միաբջիջ օրգանիզմներ են, նրանք աճում են, զարգանում և բազմանում են:
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    1. Մանրէները բացահայտել է հոլանդացի բնագետ Անտոնի Վան Լևենհուկը խոշորացնող սարքի օգնությամբ:
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    1. Բակտերիանեը լինում են ցուպիկաձև, գնդաձև, պարուրաձև և այլն, դրանց արտաքին կառուցվածքը պաշտպանում է նրանց արտաքին անբարենպաստ պայմաններից:
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    1. Կա բակտերիաների սնման 2 եղանակ: Մի դեպքում օգտվում են պատրաստի նյութերից, մյուս դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր:
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:
    1. Բակտերաների մի մասը համարվում է մարդու բարեկամ, քանի որ նպաստում է բույսերի աճին ու զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը: Իսկ բակտերիաների մի մասն էլ համարվում է մարդու թշնամի, քանի որ նրանք առաջացնում են տարբեր տեսակի հիվանդություններ:
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ:
    1. Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը՝ մասնակցելով նյութերի հոսքին և փոփոխություններին:

Растения хищники

1. Венерина мухоловка

Венерина мухоловка

Это хищное растение охотится с помощью специальных двустворчатых ловушек, которые находятся на кончиках листьев. Пока оно ждёт добычу, створки приоткрыты. Но стоит только насекомому заползти внутрь и потревожить несколько чувствительных волосков на поверхности, как «клетка» моментально захлопывается. Происходит это за доли секунды.

2. Жирянка

Жирянка

У этого растения простое приспособление для охоты: его мясистые листья покрыты особым слизистым и  липким секретом. К нему и приклеиваются насекомые. Когда жертва поймана, жирянка выделяет дополнительные ферменты для её переваривания. А если насекомое крупное и сопротивляется, листья растения плавно скручиваются, не давая ему выбраться. С мелкой добычей жирянка справляется и так.

3. Непентес

Непентес

Ловушки у непентеса довольно крупные — до нескольких десятков сантиметров в длину. Хотя есть и более миниатюрные. По форме они похожи на кувшины, которые 

крепятся к кончикам листьев. У каждого из них есть приподнятая крышечка — это «посадочная полоса» для насекомых-жертв. А в природе они ещё и защищают растение от попадания дождевой воды.

Насекомых привлекает запах, который выделяет непентес. Они заползают внутрь, а выбраться обратно по гладким стенкам уже не могут. Жидкость, которую содержит «кувшинчик», выполняет роль желудочного сока и обеспечивает переваривание жертвы.

4. Росянка

Росянка
Это хищное растение привлекает насекомых своим видом. Верхняя сторона и края его листьев покрыты выростами с капельками липкой жидкости, похожей на росу (отсюда и название). Когда жертва поймана, лист начинает неспешно скручиваться. После он переваривает насекомое за 2–3 дня и разворачивается вновь.

5. Саррацения

Саррацения

По способу охоты это хищное растение похоже на непентес. Его крупные листья-«кувшинчики» направлены вверх, а крышка либо не прикрывает их вовсе, либо делает это частично. Ловушки довольно яркие, чтобы заинтересовать насекомых.Привлекает добычу и ароматный сладкий сок, который выделяют специальные железы. Жертвы, которые падают внутрь ловушки, легко соскальзывают на самое дно, а выбраться уже не могут. После начинается процесс переваривания.



Greyhound

Greyhounds are the fastast of all dogs, decausa of this they have traditonally beenused in hunting and in dog racing. They ae sight hounds which means that they hunt by keeping their prey in sight instead of by scent and smell as dogs like bloodhounds do. They long lean bodie and flexible spines allow greyhounds to run at up to 46 miles or 74 kilometer per hour.

Գրեյհաունդ

Գրեյհաունդն ամենաարագավազ ցեղատեսակի շուն է, որի համար այդ շներն ավանդաբար օգտագործվում են որսորդության մեջ և շների մրցավազքի մեջ: Նրանք որսին պահում են իրենց տեսադաշտում, այլ ոչ թե հոտով առաջնորդվող շների նման հոտով են շարժվում: նրանք, երկար մարմնի և ճկուն ողնաշարի շնորհիվ, կարողանում են վազել ժամում 46 միլ կամ 74 կիլոմետր:

Осеннее ненастье

Целый день льёт мелкий дождь. С деревьев в саду осыпались почти все листья. Редкий ветер гонит их по земле. Опустели птичьи гнёзда. Только воробьи мокнут на ветках. Холодно, сыро поздней осенью. Скорее бежим в тёплое жильё!

Ճամփորդություն դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Դպրոցի 4-րդ դասարանցիներով ընկեր Ֆլորայի հետ գնացինք Էրեբունի թանգարան: Թանգարանը գտնվում էր բլուրի վրա: Ներքևի մասում գտնվում էր Արգիշտի 1-ի արձանը, ով հիմնադրել է Էրեբունի ամրոցը մ.թ.ա. 782 թվականին: Մենք դասարանցիներով ոտքով բարձրացանք դեպի թանգարան: Ծանոթացանք թանգարանի դրսի հատվածին, որտեղ երգեցինք Էրեբունի-Երևանին նվիրված երգեր: Թանգարանի ներսի հատվածում մենք տեսանք ուրարտական թագավորության քարտեզը, տեսանք շատ արձանիկներ, կենցաղային իրեր, սեպագիր ձեռագրեր: Այնտեղ կար քարից պատրասված խողովակներ:

Մենք ունեցան շատ լավ օր:

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    • Բույսերն աճում են անտառներում, դաշտերում, ջրում, բակերում, տանը և այլ վայրերում:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    • Բույսի մարմնի մասերն են՝ արմատ, ցողուն, տերև, ծաղիկ, պտուղ, սերմ: Արմատը բույսի ստորգետնյա հատվածն է, իսկ մնացած մասերը վերգետնյա հատվածն է:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    • Բույսի աճի համար անհրաժեշտ են ջուր, ջերմություն, լույս, օդ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    • Բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։
    • Բույսերը մարդու համար շատ մեծ ու կարևոր նշանակություն ունեն, նրանք մարդուն ապահովում են թթվածնով: