Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում բնագիտություն առարկայից

Ուսումնական երրորդ շրջանում մենք բնագիտութհուն առարկայից ուսումնասիրել ենք շատ հետաքրքիր նախագծեր: Մենք ծանոթացել ենք Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա մայցամաքներին, ծանոթացել ենք չրերի օգտակար հատկություններին: Ուսումնասիրել ենք բնական պաշարները, ապարները և օգտակար հանածոները, հողը՝ նրա կազմությամբ, պինդ, հեղուկ, գազային մարմինները: Ներկայացրել եմ, թե ինչպես ենք մենք ընտանիքում նշում զատկածեսը, կատարել եմ ածիկացան: Ուսումնասիրել ենք գետեր և լճեր թեմաները, ծանոթացել ենք բույսերի կառուցվածքին և կենսագործունեությանը, երկրագնդի բույսերին և կենդանիներին, բակտերիաներին և սնկերին:

Ներկայացնում եմ Բնագիտություն բաժնի հղումը՝

Բնագիտություն

Ուսումանական երրորդ շրջանի ամփոփում հայրենագիտություն առարկայից

Ներկայացնում եմ ուսումնական երրորդ շրջանի իմ կատարած նախագծերը՝

Ձիարձանների մասին

Երևան քաղաքի արձանները

Հին Երևան, հին թաղամաս Կոնդ

Ճամփորդություն դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Հայոց մայրաքաղաքները.1

Հայոց մայրաքաղաքները.2

Զատկածեսն ընտանիքում

Ուսումնական գարուն հայրենագիտություն առարկայից

Երևան քաղաքի պատմության թանգարան

Հին ու նոր Երևան, Ալեքսանդր Թամանյան

Հին և նոր Երևան

Սովորում ենք Լոռվա բարբառը

Ճանապարհ դեպի թանգարան.Դսեղ

10 փաստ Սևանա լճի մասին

Սևանա լիճ

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում մաթեմատիկա առարկայից

Ուսումնական 3-րդ շրջանի ընթացքում մենք սովորել ենք աշխատել փակագծեր պարունակող արտահայտությունների հետ, գումարման և բազմապատկման տեղափոխական և զուգորդական հատկություններն ենք սովորել, ուսումնասիրել ենք տարբեր թվերի բաժանելիության հայտանիշները, պատիկ, մաս և ամբողջ թեմաները: Սովորել ենք գտնել թվի մասը, կոտորակի համեմատում ենք սովորել, կատարել ենք Ելք Ստուգատեսի առաջադրանքները: Ահա իմ մաթեմատիկա բաժնի հղումը՝

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ստուգատես

Մայրենիի ստուգատես.Առաջադրանք 5

Տարվա իմ ձեռքբերումները

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Կրթահամալիրում ամենից շատ ես սիրում եմ բակային տարածքը, ծառերի տակ տեղադրված կլոր սեղանները:


2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

Ինձ շատ դուր եկավ Մայրենիի ստուգատեսի 3-րդ առաջադրանքը: Այս առաջադրանքը կատարելիս ես հորինել եմ տրված բառերով մի պատմություն:

Առաջադրանք 3


3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Կարդացել եմ տարբեր հեքիաթներ և պատմություններ:

Իմ գրադարանը


4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Այժմ կարդում եմ Էրիխ Ռասպեի Բարոն Մյունխաուզենի արկածները:


5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Կոմիտաս – Ճանապարհ

Կոմիտաս – Աշուն գիշեր

Հ. Սահյան – Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Հ. Սահյան – Մշուշների շղարշի տակ…

Ավ. Իսահակյան – Գետակի վրա..

Հովհ. Թումանյան – Իմ երգը

Հովհ. Թումանյան – Պատրանք

Հովհ. Թումանյան – Երկու սև ամպ

Հովհ. Թումանյան – Համերգ

Ե. Չարենց – Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Հ. Սահյան – Ձկնիկն առվին խուտուտ տվեց…

Վահագնի ծնունդը

Ինձ ամենից շատ դուր է եկել Հովհաննես Թումանյանի <<Երկու սև ամպ>> բանաստեղծությունը:


6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։

Իմ ընկերներն են՝ Անին, Հասմիկը և Եվան: Նրանք շատ լավն են ու խելացի:


7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Այս տարի ես մասնակցել եմ հետևյալ ճամփորդությունների՝

Ճամփորդություն դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Գիտելիքի օրը Թեժառույքի բարձունքին


8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Ես ընտրել եմ կավագործությունը: Այդ դասերի ժամանակ մենք կավից և այլ նյութերից պատրաստում ենք տարբեր բաներ: Իմ ուսուցչուհին ընկեր Ալիսն է: Նա շատ լավն է ու բարի է:


9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Կփորձեմ ավելի ուշադիր լինել դասերի ժամանակ և կփորձեմ ավելի լավ սովորել:


10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Այս տարի ես սկսեցի հաճախել նկարչության:


11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:


13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

Ի՞նչ սովորեցիր ընկերներիցդ:

Մայրենիի ստուգատես.Առաջադրանք 4

  • Հարցազրույց ինչ որ մեկի հետ (ընկերոջ, քրոջ կամ եղբոր հետ, հայրիկի կամ մայրիկի հետ, տատիկի կամ պապիկի հետ․․․ , ում հետ կուզես․․․)
  • Նախապատրաստվի՛ր հարցազրույցին՝ հարցազրույցի թեման, հարցազրույցի վերնագիրը։
  • Մշակի՛ր, կազմի՛ր այդ թեմայով հարցեր։
  • Հարցազրույցն անելուց հետո անպայման տեղադրի՛ր բլոգումդ՝ «Մայրենիի ստուգատես» բաժնում։ 

Տարվա եղանակներ ու տոներ

  1. Բարև Ձեզ, կնեկայանա՞ք:
  2. Կարելի՞ է Ձեզ մի քանի հարց տալ:
  3. Տարվա ո՞ր եղանակն եք սիրում:
  4. Ինչու՞ հատկապես այդ եղանակը:
  5. Դուք ամենաշատը ո՞ր տոնն եք սիրում:
  6. Ի՞նչ կմաղթեք Ձեզ լսողներին:

Երևան քաղաքի ձիարձանների մասին

Հուշարձան «Սասունցի Դավիթ» (9).JPG

Սասունցի Դավիթ

Սասունցի Դավթի հրապարակը հարում է երկաթուղային կայարանին։ Գտնվում է Երևանի հարավային մասում՝ Էրեբունի թաղամասի արդյունաբերական և բնակելի հատվածների պայմանական սահմանում։ Կայարանը մայրաքաղաքը կապում է մարզերի և արտերկրի հետ։

Վեհաշուք կառույցը լուծված է կառամատույցին զուգահեռ ուղղանկյուն, երկար ծավալով և դեպի հրապարակ ընկած կենտրոնական ու երկու համաչափ կողային մասնաշենքերով, որոնք կապվում են կամարակապ սյունաշարով։ Կառուցված է ազգային և դասական ճարտարապետության ձևերի համադրությամբ։ Հրապարակի կենտրոնում է գտնվում Սասունցի Դավթի հուշարձանը։ Արձանի հեղինակներն են քանդակագործ Երվանդ Քոչարն ու ճարտարապետ Միքայել Մազմանյանը։ Դավթի պղնձակոփ արձանը տեղադրվել է 1959 թվականին՝ բազալտե ժայռանման պատվանդանին։ Հուշարձանը դասվում է խորհրդային արվեստի լավագույն ձիարձանների թվին, որի համար քանդակագործն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

  • Վարդան Մամիկոնյան
Vardan Mamikonyan, (1).JPG
  • Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձևզբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին, Օղակաձև զբոսայգու Կնունյանց (այժմ՝ Վարդանանց), Խանջյան և Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցներին հարող հատվածում։

  • Զորավար Անդրանիկի
Անդրանիկ Օզանյան.......JPG
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ
  • Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։

2001 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում տեղադրվել է Զորավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին հուշաքար։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիում, Արտենիում և Անգեղակոթում։

  • Հովհաննես Բաղրամյան
Հովհաննես Բաղրամյանի հուշարձան (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին։

  • Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան
  • Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։

Հուշարձանի հուշաքարի բացումը տեղի է ունեցել 1995 թվականի մայիսի 8-ին Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։

  1. Գայի ( Հայկ Բժշկյանց)
Hayk Bzhishkyan statue, Yerevan, VM 01.jpg

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին։

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

«Մաթեմատիկայի ստուգատես» երրորդ կանգառի իրականացում

  • Օրվա քանի՞ ժամն ես արթուն —15 ժամ
  • Օրվա քանի՞ ժամն ես խաղում բակում —1 ժամ
  • Օրվա քանի՞ ժամն ես աշխատում համակարգչով — 6 ժամ
  • Օրվա  քանի՞ ժամն ես կարդում — 30 րոպե
  • Օրվա քանի՞ ժամն ես  սպորտով զբաղվում —1 ժամ
  • Օրա քանի՞ ժամն ես օգտագործում հեռախոսդ —2 ժամ

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Որովհետև լուսինն ու կացինը արծաթագույն էին:

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով երկար պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել —

Դուրս գալ ——

Աճեցնել —-

Տեսնել —

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

«ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ» ԵՐԿՐՈՐԴ ԿԱՆԳԱՌ

  • Պատկերի՛ր (3d paint -ով կամ քեզ հարամար այլ ծրագրով ) խորանարդ և ուղղանկյունանիստ:
  • Հաշվի՛ր 8սմ կող ունեցող խորանարդի մեկ նիստի պարագիծը և մակերեսը։

P=8×4= 32

S=8×8= 64

  • Հաշվի՛ր ուղղանկունանիստի մեկ նիստի պարագիծը և մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

P=7+7+8+8= 20

S= 7×8= 54

  • Աշխատանքի կատարման տևողությունը 31րոպե

Առաջադրանք 3

  • Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։
  • Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինի՛ր՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք

Ալարկոտ մարդը

Կար-չկար մի ալարկոտ մարդ կար, նա ուներ մի կին: Մի առավոտ կինն ամուսնուն ասում է, որ գնա խանութ՝ յուղ ու բրինձ գնելու: Կինը ցանկանում էր բրնձով փլավ պատրաստել: Ամուսինը, քանի որ շատ ալարկոտ մարդ էր, ասաց, որ շատ հոգնած է: Նրանք սկսեցին կռվել և միմյանց հիմար անվանել: Կինը հասկացավ, որ ամուսնու վրա հույս չի կարող դնել և որոշեց դիմել նոթբուքի օգնությանը: Նա նոթբուքում բացեց <<Երևան Սիթի>> խանութների ցանցի էջը, օնլայն պատվիրեց յուղ և բրինձ: Երբ յուղն ու բրինձն առաքեցին տուն, կինը փլավ պատրաստեց: Նա ամուսնուն փլավ չտվեց՝ թողնելով նրան սոված: Նա այդպես դաս տվեց իր ալարկոտ ամուսնուն: