Ուսումնական գարուն մայրենի առարկայից

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
    • Ես կարդացել եմ <<Դիսնեյի>> դասական հեքիաթաշարից <<Առյուծ արքան>>:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
    • -Տխուր մտքերդ մոռացի՛ր, – խորհուրդ տվեց Թիմոնը:- Համարիր, որ ո՛չ անցյալ կա, ո՛չ ապագա՝ ո՛չ մի հոգս… հակունա մաթա՛թա
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    • Մուֆասա– Նա Սիմբայի հայրն էր, նա շատ քաջ ու խելացի թագավոր էր:
    • Սիմբա– Նա գրքի գլխավոր հերոսն է, նա Մուֆասայի որդին է: Սիմբան բարի, աշխույժ կորյուն էր: Նա մեծացավ և դարձավ ուժեղ ու քաջ առյուծ:
    • Սպի– Սիմբայի հորեղբայրն էր, նա չար էր ու նախանձ:
    • Նալա– Նալան Սիմբայի ընկերուհին էր, նա խիզախ առյուծ էր:
    • Թիմոն և Փումբա– Սիմբայի անբաժան ընկերներն էին, որոնք փրկեցին փոքրիկ Սիմբայի կյանքը:
    • Զազու- Նա Մուֆասայի օգնականն էր:
    • Ռաֆիքի– Նա թագավորության ծեր իմաստունն էր:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    • Ինձ շատ դուր եկավ այս պատմությունը, քանի որ այն շատ հետաքրքիր էր: Այն սովորեցնում է, որ չպետք է նախանձ լինել ու ուրիշի ունեցվածքի վրա աչք դնել:
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով:

Ուսումնական աշուն, Փյունիկ (ռուսական հեքիաթ)

Աշնանային արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ Փյունիկ ռուսական հեքիաթը: Այս հեքիաթը 3 եղբայների մասին է, ովքեր փորձում էին գտնել հրաշագեղ թռչուն Փյունիկին, որ հայրիկի հարստությունը ժառանգեին: Կրտսեր եղբայրը ՝ Իվանը, դժվար փորձություններ հաղթահարելուց հետո գտավ և բերեց Փյունիկին: Բայց ճանապարհին նրա եղբարները տեսան, նախանձեցին ու սպանեցին Իվանին: Եղբայրներն իրենք տարան Փյունիկին իրենց հոր մոտ: Ճամփորդության ընթացքում Իվանը ընկերացել էր գորշ գայլի հետ, որը նրան շատ էր օգնել փորձությունների ժամանակ: Գայլը գտնում է մահացած Իվանին ու սկսում է լիզել նրա վերքը: Իվանը վերակենդանանում է և գնում է իր հոր մոտ և պատմում է ճշմարտությունը: Հայրը պատժում է խաբեբա որդիներին և բանտ է նետում: Իսկ Իվանին կտակում է իր ամբողջ հարստությունը:

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
    • – Բայց ես Տաշային եմ սիրահարվել, Տաշան էլ՝ ինձ,- առարկեց Իվանը: Գայլը նայեց գեղեցկուհի Տաշային, և Տաշան գլուխով արեց՝ որպես համաձայնության նշան:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    • Իվան-բարի էր ու խիզախ
    • Տաշա- Տաշան գեղեցիկ աղջիկ էր
    • Դմիտրի և Վասիլ- նրանք շատ վատ եղբայրներ էին կրտսեր եղբոր համար
    • գայլ- գայլը շատ հոգատար էր Իվանի նկատմամբ և շատ էր սիրում նրան
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    • Ես կարծում եմ, որ շատ լավ հեքիաթ էր ու կրկին համոզվեցի, որ չարը միշտ էլ պատժվում է ու հաղթում է բարին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
    • Այս հեքիաթը շատ հետաքրքիր էր, այստեղ կային կախարդական շատ իրադարձություններ:

2. Լրացուցիչ առաջադրանք — Աշնանային տեսանյութի ստեղծում

Ուսումնական գարուն մայրենի առարկայից: Ձյունե աղջիկն ու Հրեղեն տղան (գերմանական հեքիաթ)

Այս հեքիաթը մի աղջկա ու նրա եղբոր մասին է: Նրանց ծնողները երկար ժամանակ երեխա չէին կարողանում ունենալ ու շատ էին տխրում դրա համար: Մի օր նրանց մայրը նայեց սառույցին ու երազեց երեխա ունենալ: Մեկ տարի անց ծնվեց ձյան պես սպիտակ, սառույցի պես մաքուր մաշկով մի աղջիկ: Աղջիկը ցուրտ չէր զգում, նրան անվանեցին Ձյունե աղջիկ: Մի օր էլ ամուսինները, բուխարու առջև նստած, երազում էին երեխայի մասին: Մեկ տարի անց ծնվեց նրանց տղան՝ հրեղեն սև աչքերով: Տղան շատ էր սիրում արևն ու ջերմությունը: Նրան անվանեցին Հրեղեն տղա: Ձյունե աղջիկը ջերմություն չէր սիրում, իսկ Հրեղեն տղան՝ սառնություն: Նրանք չէին կարողանում իրար կողք մնալ: Տարիներ անցան, նրանք մեծացան: Երբ մահացան նրանց ծնողները, նրանք որոշեցին ճամփորդել: Քույրը 2 մորթե մուշտակ բերեց, որ հագնեն ու կարողանան իրար կողք մնալ: Քույրն ասաց, որ իրենք բախտավոր կլինեն, եթե իրար չկորցնեն ու միշտ միասին լինեն: Ճամփորդության ժամանակ հանդիպեցին թագավորին, որը սիրահարվեց Ձյունե աղջկան: Նրանք ամուսնացան, թագավորը աղջկա համար կառուցեց հսկա սառցե պալատ, իսկ եղբոր համար՝ մեծ բուխարիով տուն : Նրանք ապրեցին երկար ու երջանիկ: Ձյունե աղջիկն երկվորյակներ ունեցավ, որոնք սիրում էրն և՛ կրակ, և՛ ձյուն:

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
    • Ինձ շատ դուր է եկել այն հատվածը, երբ Ձույնե աղջիկն ասաց, որ նրանք բախտավոր կլինեն այն ժամանակ, եթե իրարից չբաժանվեն:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
    • Ձյունե աղջիկ- նա շատ գեղեցիկ էր ու ձյան պես ճերմակ էր, ուներ կապույտ աչքեր ու շատ էր սիրում սառնություն:
    • Հրեղեն տղա- նա ուներ սև հրեղեն աչքեր, շատ էր սիրում արև ու ջերմություն:
    • Հայրիկ ու մայրիկ- նրանք բարի մարդիկ էին ու երազում էին երեխաներ ունենալ:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    • Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը: Ինձ դուր եկավ, որ քույրն ու եղբայրը որոշեցին միասին մնալ ու չբաժանվել:

Իմ ուսումնական աշունը, Կախարդի աշակերտը (գերմանական հեքիաթ)

Այս հեքիաթը մի կախարդի և նրա աշակերտի մասին է: Կախարդը խոստանում է աշակերտին՝ Հարրիին, սովորեցնել բոլոր կախարդանքներն այն ժամանակ, երբ Հարրին պատրաստ կլինի: Աշակերտը շատ ծույլ է լինում: Կախարդը երբեք միայնակ չէր թողնում Հարրիին, քանի որ չէր վստահում նրան: Բայց մի օր նա պետք է գնար ընկերոջ տուն, գնալուց առաջ հանձնարարություններ տվեց Հարրիին: Հարրին պետք է կաթսան լցներ՝ ջրհորից ջուր բերելով, հետո պետք է կրակ վառեր ու հատակը մաքրեր: Վարպետ կախարդը ասաց նաև, որ ոչ մի բանի ձեռք չտա ու գնաց: Հարրին արեց այն, ինչը նրան կախարդը արգելել էր: Հարրին վերցրեց կախարդական գրքերից մեկը և սկսեց կախարդանքներ փորձել, քիչ անց ցախավելը սկսեց դույլով ջուր բերել ջրհորից: Երբ կաթսան արդեն լիքն էր, Հարրին փորձեց կանգնեցնել ցախավելին, բայց ապարդյուն: Շուտով ամբողջ տունը մինչև առաստաղ լցվեց ջրով: Երբ վերադարձավ կախարդը, Հարրին վախից քարացել էր, քանի որ կարծում էր, որ կախարդը նրան ինչ-որ սարսափելի արարածի կվերածի: Բայց այդպես չեղավ: Կախարդը ցախավելին հրամայեց կանգ առնել, ջրին հրամայեց գնալ դեպի ջրհոր: Նա բարկացած նայեց աշակերտին ու ասաց, որ ժամանակն է, որ Հարրիին կախարդանքներ սովորեցնի ու ժպտաց:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

1. Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Ինձ դուր եկավ այն մասը, որ կախարդն այդ ամենից հետո չբարկացավ Հարրի վրա:

2. Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Կախարդ-նա բարի էր ու զգուշավոր

Հարրի-նա ծույլ էր ու հնարամիտ

3. Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ, քանի որ Հարրին ծույլ էր, բայց նաև հնարամիտ էր : Չնայած նա չէր ուզում աշխատել, բայց իր հնարամտությամբ լցրեց կաթսան ջրով:

4. Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այս հեքիաթը, քանի որ այն շատ հետաքրքիր էր և զվարճալի:

Իմ մեդիագիրքը

Սերգեյ Լոսկոտ «Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից»

«Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից» գիրքը ձեզ կպատմի մի խենթուկ աղջկա՝ Էմիլիայի մասին: Նրա անհնազանդ թաթիկներն ու տոտիկները օգնում են սարսափելի գազանին իսկական նկարիչ դարձնել, որն արդեն կարողանում է ամպիկներ նկարել ու նույնիսկ խստապահանջ մայրիկին ու հայրիկին հմայել:

Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից

Գարնանային արձակուրդի ընթացքում ես կարդացել եմ Սերգեյ Լոսկոտի << Մեծ շները վախենում են փոքրիկ աղջիկներից>> պատմվածքը: Պատմվածքը մի սովորական շան և արտասովոր աղջկա մասին էր: Աղջիկն ուներ չարաճճի ձեռքեր ու ոտքեր, որոնք անում էին այն, ինչ ուզում էին: Նրա հարևանությամբ ապրում էր մի հսկա շուն, որին բոլորը գազան էին անվանում և վախենում էին նրանից: Բայց աղջիկը շուտով ընկերանում է շան հետ: Աղջիկը բացահայտում է, որ շունը շատ բարի է ու նրան <<նկարել>> է սովորեցնում: Աղջկա մայրիկը շատ է զայրանում ու պատժում է աղջկան՝ չթողնելով, որ նա իջնի բակ: Շան կարոտից աղջիկը հիվանդանում է ու երկար ժամանակ անկողնուց վեր չի կենում: Հայրիկն ու մայրիկը շուտով հասկացան, թե ինչն է իրենց աղջկա հիվանդության պատճառը և շանը բերեցին տուն: Աղջիկը շուտով ապաքինվում է, իսկ ծնողները հարմարվում են իրենց աղջկա նոր ընկերոջ հետ:

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, քանի որ հերոսուհին բարի էր և շատ էր սիրում Չուին: