Արտաշեսյան արքայատոհմ

Արտաշեսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Արքայատոհմը կոչվել է հարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189 թ. – մոտ160 թ.) անունով:

Հարստության հիմնումը,Արտաշես Ա արքան.

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հինադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետի՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը ՝ Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Արտաշեսյան թագավորության դրոշը
Արտաշեսյանների զինանշան

Արտաշես Ա Բարեպաշտ (Ք. ա. 189-160 թթ.)Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին: Մագնեսիայի ճակտամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան:

Արտաշես Ա Բարեպաշտ

Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։

Տիգրան 2 Մեծ.

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ,Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից,որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան 2 Մեծ

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է  Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև  Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի  անապատները։ 

Տիգրան 2 Մեծ օրոք

Արտաշատի պայմանագիր.

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թվականների հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։

Արտաշես Ա, մ. թ. ա. 189- մ. թ. ա. 160

Արտավազդ Ա, մ. թ. ա. 160 – մ. թ. ա. 115

Տիգրան Ա, մ. թ. ա. 115 –  մ. թ. ա. 95

Տիգրան Բ, մ. թ. ա. 95- մ. թ. ա. 55

Արտավազդ Բ, մ. թ. ա. 55- մ. թ. ա. 34

Արտաշես Բ, մ. թ. ա. 30- մ. թ. ա. 20

Տիգրան Գ, մ. թ. ա. 20- մ. թ. ա. 8

Տիգրան Դ և Էրատո, մ. թ. ա. 8- մ. թ. ա. 1

Հարցեր և առաջադրանքներ

  • Ո՞ր թվականներին է հիմնադրվել Արտաշեսյան արքայատոհմը։
    • Արտաշեսյան արքայատմը ստեղծվել է մ. թ. ա. 189 թվականին:
  • Ո՞վ էր Արտաշեսյան արքայատոհմի առաջին արքան և ո՞ր թվականներին է թագավորել։
    • Արտաշեսյան արքայատոհմի առաջին արքան եղել է Արտաշես Ա-ն, թագավորել է մ. թ. ա. 189-160 թվականներին:
  • Ո՞ր թագավորի օրոք Մեծ Հայքի պետությունը հասավ իր հզորացման գագաթնակետին։
    • Մեծ Հայքի պետությունը հասավ իր հզորացման գագաթնակետին Տիգրան Մեծի օրոք
  • Ո՞ր թվականներին է թագավորել Տիգրան Բ Մեծը։
    • Տիգրան Բ Մեծը թագավորլ է մ.թ.ա. 95-55 թվականներին:
  • Համացանցի օգնությամբ այլ տեղեկություններ հավաքիր Տիգրան Բ Մեծի մասին։
    • 10 փաստ Տիգրան Մեծի մասին՝
      • 1.Միայն <<Տիգրանակերտ>> անունով 4 քաղաք է հիմնադրել:
      • 2.Եղել է պատանդ պարթևների մոտ շուրջ 20 տարի:
      • 3.Ամուսնացել է 12 ամյա Կլեոպատրա Պոնտացու հետ 45 տարեկան հասակում:
      • 4.Հայաստանը Տիգրանի օրոք ունեցել է 3 միլլոն քառակուսի կիլոմետր տարածք:
      • 5.Դավաճանության համար մահապատժի է ենթարկել որդուն՝ Զարեհին:
      • 6.Տիգրանն ընդամենը մեկ արշավանքով գրավել է Պարթևստանը:Ուշագրավ է,որ Հռոմեացիները շուրջ 3-ից 5 դար չէին կարողանում գրավել Պարթևական պետությունը:
      • 7.Տիգրան Մեծի մասին շուրջ 22 հունարեն օպերա է պահպանվել:
      • 8.Իշխել է Պարթևստանի,Պարսկաստանի,Փյունիկիայի և Եգիպտոսի վրա:
      • 9.Տիգրանը միշտ իրեն շրջապատել է գրասեր մարդկանցով: Նրա որդի Արտավազդի գրած ողբերգությունները մեզ են հասել որոշ չափով,այս գլուխգործոցները հռոմեացի ընթերցասերները կարդում էին նրա մահից նույնիսկ 150 տարի հետո:Իսկ Տիգրանի աներ Միհրդատ Եվպատորը (Փոքր Հայքի և Պոնտոսի թագավոր) խոսում էր 22 լեզուներով:
      • 10.Տիգրանի մասին մեզ հասած տեղեկությունների 90%-ը օտար պատմիչներից է՝ Ստրաբոն,Ապպիանոս,Պլուտարքոս,Ցիցերոն,Դիոն Կասիոս և այլոք:

Փաստեր Լոռու մարզի մասին

Բարի գալուստ Լոռի / Welcome to Lori | Facebook

1.Հովհ. Թումանյանը ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում։

2.  Այն հայտնի է իր գեղատեսիլ լեռներով, հարուստ բուսականությամբ և փարթամ անտառներով, խորունկ կիրճերով, արագընթաց գետերով, հնագույն ճարտարապետական հուշարձաններով։

3. Այն Հայաստանի 3-րդ մեծ մարզն է։

4. Լոռու մարզում է գտնվում հանրահայտ Դենդրոպարկը, որտեղ ամեն տարի հազարավոր մարդիկ են գալիս Հայաստանի տարբեր մարզերից, որպեսզի մասնակցեն ծառերի փոշոտմանը։

5. Lոռու մարզի Դեբետ գետի վրա անց է կացվում ռաֆտինգ։

6.1988թ երկրաշարժից տուժել են Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքները։

7. Լոռու մարզի կենտրոնը Վանաձոր քաղաքն է, որը կոչվել է նաև Կիրովական, իսկ դրանից առաջ Ղարաքիլիսա, որը նշանակում է Սև եկեղեցի։

8.Լոռու մարզի Ալավերդի քաղաքը հայտնի է իր արդյունաբերությամբ։

9.Հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանը նույնպես Լոռու մարզից է Ահնիձոր գյուղից։

10. Լոռումարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում։

11. Ամեն տարի փետրվարի առաջին կիրակի օրը Թեժ լեռում անց է կացվում Լոռվա ձմեռ միջոցառումը, որի ժամանակ տարբեր նիջոցաումներ են լինում, մարդիկ հավաքվում են սահնակ, դահուկ քշելու։

Զատկածեսը իմ ընտանիքում

Զատիկն իմ ամենասիրած տոներից է: Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է : Ես զատիկը նշել եմ իմ տանը: Մայրիկս զարդարել էր մեր զատկական սեղանը: Տատիկս պատրաստել էր զատկական ընթրիքը: Հայերս զատկական սեղանին դնում ենք ձուկ, չամիչով փլավ, տապակած կանաչի ու ներկած ձվեր: Չամիչով փլավի բրինձը խորհրդանշում է անհավատ մարդկանց, իսկ չամիչը՝ հավատացյալ մարդկանց: Զատկական ընթրիքի ամենասիրելի պահը ձվակռիվն է: Ես և՛ հաղթեցի, և՛ պարտվեցի:

Ուսումնական գարուն

Գարնանային արձակուրդի ընթացքում ես և իմ փոքր քույրիկը գնացել էինք զբոսանքի: Մենք զբոսնեցինք մեր թաղամասի ամենագեղեցիկ այգում, որին մենք Կինո Հայաստանի այգի ենք անվանում: Այգին շատ մաքուր էր ու խնամված: Այնտեղ կարող ես տեսնել զբոսնող շատ մարդկանց: Այգում կա խաղահրապարակ, շատրվան, սրճարան, կինոթատրոն: Եղանակը շատ արևոտ էր և հաճելի: Ծառերը ծաղկել էին ամենուրեք լսվում էր ծիտիկների ծլվլոցը: Ես և քույրիկս շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

Արտաշես և Սաթենիկ


Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տո՜ւր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:


Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը

գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը

Եվ որպես սրաթև արծիվ

անցկացավ գետը

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ

օրիորդի՝

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:

Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Առաջադրանք

Փորձի՛ր աուդիո տարբերակով ներկայացնել առասպելը:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն` Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը` Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ, և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել` հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիրակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար։ Շամիրամը նրանց ասում է ,որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին։Երբ դիրակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամն արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է հայ ժաողովրդի խռովքը։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Մտածիր առասպելի վերջաբանի քո տարբերակը
    • Նախքան ճակատամարտը, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Բայց պատերազմում հաղթում է Արա Գեղեցիկը, իսկ Շամիրամը մահանում է: Արա Գեղեցիկը մնում է իր սիրելի կնոջ՝ Նվարդի հետ:
  • Աշխատանքը հրապարակիր բլոգում

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան կատարվում էր նախատոնական ժամերգություն։ Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ  սիրելի է դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    • Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը
    • Հեթանոսները այս տոնը նշում էին արևի և կրակի աստվածների համար:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    • Այո, ես մասնակցել եմ այդ տոնին մեր դպրոցում: Մենք երգել ենք խարույկի մոտ ու թռել ենք կրակի վրայից:
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    • Այս տոնի ժամանակ Հարս ու Փեսա տիկնիկներ ենք խաղացնում, զարդարում ենք ցորենի հասկը, փոքրիկ ճյուղերը կոտրում ենք, գցում ենք խարույկի մեջ ու ասում. <<Վատ բաները չիկ>>:

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել տարածված էին ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու։

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Ի՞նչ տոն է Բարեկենդանը։
    • Բարեկենդան նշանակում է բարի կյանք: Այդ տոնը նշում են մեծերը և փոքրերը, իրար բարի բաներ են մաղթում, խաղեր են խաղում և զվարճանում են:
  2. Ի՞նչն էր հաջորդում բուն Բարեկենդանին ։
    • Բուն Բարեկենդանին հաջորդում է Պասը:
  3. Ինչպե՞ս էր անցնում Բարեկենդանի ծեսը։
    • Երեխաները ներկում էին իրենց դեմքերը ու հագնում էին զվարճալի զգեստներ, խաղեր էին խաղում ու զվարճանում: Մեծահասակները մսային ուտեստներ էին պատրաստում ու քեֆ էին անում:
  4. Ի՞նչ ճաշատեսակների նախապատվություն էր տրվում Բարեկենդանի ծեսի ժամանակ։
    • Բարեկենդանի ծեսի ժամանակ պատրաստում էին ուտեստներ մսեղենից ու կաթնամթերքից:

Այցելություն Մատենադարան նախագիծ

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանը։
    • Մատենադարանը գտնվում է Կենտրոն համայնքում, Մաշտոցի պողոտայում :
  • Հյուսիսային դպրոցից մինչև Մատենադարան ի՞նչ փողոցներով ենք անցնում։
    • Անցնում ենք Սեբաստիա, Լենինգրադյան փողոցներով, Ծիծեռնակաբերդի խճուղիով, Հաղթանակ կամրջով և հասնում ենք Մաշտոցի պողոտա, որի վերջնամասում էլ գտնվում է Մատենադարանը
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան։
    • Երևան պարկ, Հաղթանակի կամուրջ, Հրազդանի կիրճ:
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում, համառոտ տեղեություն հավաքել ։
    • Տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ կորյունի արձանները:
    • Մեսրոպ Մաշտոցը հայկական գրի ստեղծողը և հայ ինքնուրայն ու թարգմանական գրականության սկզբնավորողն է, հայերի առաջին ուսուցիչն է: Մաշտոցը 405 թ. ստեղծել է հայոց գրերը:
    • Կորյունը Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից է: Հստակ հայտնի չեն ոչ նրա ծննդյան տարին և ոչ էլ վայրը, միայն գիտենք, որ եղել է Մաշտոցի ավագ աշակերտներից  Վաղարշապատի վարդապետարանում` հայկական առաջին դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո նրան տվել է վարդապետի կոչում։ 
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում:
    • Մատենադարանում պահվում են հնագույն մագաղաթյա ձեռագրեր: