Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:

Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանց.ք:

139. Կետերը վախարինի´ր ղ կամ խ տառերով:

Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմախք, աղբյուր, պղտոր, դժոխք, դրա.խտ, զմրու.տյա, եղբայր, անվախճան, ողկույզ, մղկտալ, տախտակ, թախտ, աղտոտել:

143. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

…երի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) …երի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ … ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) … շանը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի … ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր … ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ) Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ) Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ) Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ) Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ) Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:

Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես:

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:

Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:

Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում: Եղնիկի ձագը մորն էր փնտրում:

147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վեր.ում՝ համար.ա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բար.րից, հողի մի.ից դուրս եկան ու, լույսն իրենց մե., ցն.աթյան թիթեռն իրենց վրա, կ.կ.ալով իջան ցա.: Լեռն ի վար, ծառերի կո.քերով, թփերի արան.ներով, զարմանազան խատուտիկ խ.աքարերի վրայով գալիս էին կաթիլները: -Ինչքա՜ն քա.ցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Օր 8, Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր մենք մեր ջոկատով գնացինք Մատենադարան: Մենք այնտեղ տեսանք լիքը ձեռագիր մատյաններ: Իմացանք, թե ինչպես են ստացել թանաքն ու ներկերը հին ժամանակներում: Մասնակցել ենք << Ինչպես են ծնվում ձեռագրերը>> կրթական ծրագրին: Վերջում մենք խաղացել ենք Ալիաս խաղը: Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը

Դիջիթեքյան բովանդակային ուղղությունները․2024

  1. Իմ ուսումնական  բլոգը․ ո՞ր հարթակն եմ ընտրել և ինչո՞ւ։
  2. Ի՞նչ համակարգչային ծրագրի եմ տիրապետում։
    • Word
    • Paint
    • qap -qat
    • kahoot
    • tik tok
    • istsgram
    • Poki
    • Viber
    • Snapshat
    • WhatsApp
  3. Ո՞ր համակարգչային ծրագիրն եմ առավել շատ օգտագործում և ինչու՞։
    • word
  4. Ի՞նչ համակարգչային ծրագիր եմ սովորել  դպրոցում կամ դպրոցից դուրս (ո՞ր ուսումնական կենտրոնում)։
    • Ես դպրոցում սովորել եմ Word, Poki, Paint
  5. Սովորող -սովորեցնող ի՞նչ  նախագծի եմ մասնակցել, իմ սովորած ծրագիրը ինչպե՞ս եմ կիրառում դասապրոցեսում։
    • Ես դպրոցում սովորել եմ ազգագրական պարեր:

5-րդ օրն ուսումնական ճամբարում

Այսօր մեր օրը սկսվեց երգով: Մենք եկանք դասարան ու մեր դասարան եկան ավագ դպրոցից երկու սան,ովքեր մեզ հետ արեցին անգլերեն: Մենք ֆիզկուլտուրա արեցինք ու գնացինք դասարան: Մենք երկար ընդմիջում արեցինք ու գրեցինք այսօրվա մասին:

Անհատական պլան

  1. Անուն, Ազգանուն-Ռոզի Հակոբյան
  2. Դպրոց, դասարան-Հյուսիսային դպրոց, 5.3 դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն-դիզային, կինո-ֆոտո
  4. Երթուղուց օգտվու՞մ եք-ոչ
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)-նկարչության դասընթաց, Դիսնեյ արվեստի կենտրոն
  7. Լողալ գիտե՞ք-ոչ
  8. Հեծանիվ վարու՞մ եք-այո

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Ամառային ճամբարը սկսվեց մայիսի 30-ից: մենք ունեցնք շատ հետաքրքիր շաբաթ: Այս շաբաթ սկսվեց մեր լողային պարապմունքները: Հունիսի 1-ին ունեցանք լավ օր. կատարեցինք ինքնագլորներով և հեծանիվներով տոնական երթ, այգում կերանք պաղպաղակ, լողացինք և ջրային խաղեր խաղացինք: Հինգշաբթի օրը կատարեցինք ճամփորդություն դեպի Բջնի, այնտեղ նշեցինք Համբարձման ծեսը: Հավես շաբաթ էր ու տնային աշխատանքները շատ քիչ էին:

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Ուսումնական 3-րդ շրջանը մենք սկսեցինք Հովհաննես Թումանյանի հեքիաթները կարդալով: Գնացինք Տիկնիկային թատրոն՝ ՙՙԱնխելք մարդը՚՚ ներկայացումը նայելու: Ընկեր Արեգի օգնությամբ մեր դպրոցում ներկայացրինք ՙՙԿիկոսի մահը՚՚ ներկայացումը:

Այնուհետև կարդացինք Ջաննի Ռոդարիի հեքիաթները:

Սովորեցինք երկնիշ և եռանիշ թվերով բազմապատկել և բաժանել:

Ստեղծեցինք մեդիագիրք:

Կատարեցինք ճամփորդություններ. եղանք Էյնշտեյնի թանգարանում: Գնացինք Բյուրական՝ Տոնացույց կենտրոն: Գնացինք Հրազդանի կիրճ՝ Մանկական երկաթուղի: Գնացքով գնացինք Գյումրի, այնտեղ մնացինք 2օր:

Ուսումնական 3-րդ շրջանում ես ընտրել էի նկարչություն առարկան:

Ամենահիշարժան օրերը Գյումրիում անցկացրած օրերն էին:

Միլան

Panorámica_Plaza_Duomo_(Milán).jpg (3990×1270)

Միլանը Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է: Միլանը ճանաչվել է նորաձևության և դիզայնի համաշխարհային կենտրոն: Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում  Լա Սկալա օպերային թատրոնը։