Լուսին

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից. Երկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդեր, որոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափ: Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից:

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Դասարանով գնացել էինք Արատես գյուղ, այնտեղ մնացինք 3 օր: Մինչև գյուղ հասնելը, մենք բարձրացանք Սմբատաբերդ սարը: Ճանապարհը բարդ էր ու երկար, բայց մենք հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը:

Արատես գյուղում կար 2 շուն՝ Ռեքսը և Չալոն: Ես ընկերացա Ռեքսի հետ և շատ սիրեցի նրան:

Հաջորդ առավոտյան մենք դասընկերներով զբոսնեցինք Արատես գյուղում, երգեցինք գյուղի կիսավեր վանքի բակում, իջանք Խաչանց կոչվող ձորը : Հետո բերքահավաք արեցինք, հավաքեցինք խնձոր և ընկույզ, չիր պատրաստեցինք, գաթա թխեցինք թոնրում, ընկույզով խաղեր խաղացինք: Երեկոյան խարույկի շուրջ երգեր երգեցինք և ադի-բուդի կերանք:

Երևան վերադառնալու ճանապարհին այցելեցինք Հայրավանք: Ես իմ դասընկերների հետ հիանալի ժամանակ անցկացրի այդ 3 օրերի ընթացքոմ:

Կաքավ

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ: Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը: Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, + ծածկում են, քողարկում: Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 – 25 ձու է ածում, թուխս նստում: 23 – 25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում: Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Իմ սիրելի թռչունը

Կոլիբրին աշխարհի ամենափոքր թռչունն է, կշռում է մոտ 16 գրամ, ամենախոշորը կշռում է 20 գրամ: Նրանք թռչում են շատ արագ (մինչև 80 կմ/ժամ)։ Սնվում են ծաղիկների նեկտարով, սարդերով, միջատներով: Ամենափոքր կոլիբրին կարող է անգամ թառել մատիտի եզրին: 1 վայրկյանում այն թափահարում է իր թևերը 80 անգամ: Ամեն օր ուտում է իր քաշի կեսի չափ նեկտար: Կոլիբրին բնակվում է Հարավային Ամերիկայում:

Իմ Ընկերը

Ես ունեմ շատ ընկերներ, բայց նրանցից կառանձնացնեմ Նատալիին: Նա ապրում է իմ հարևանությամբ: Նատալին 8 տարեկան է: Մենք շատ ենք սիրում իրար հետ խաղալ, զբոսնել, զվարճանալ: Ամեն օր, երբ մենք ավարտում ենք տնային առաջադրանքները, իջնում ենք բակ՝ խաղալու: Ես շատ եմ սիրում իմ ընկերուհուն:

Իմ ուսուցչուհին

Իմ ուսուցչուհին ընկեր Լիանան է, նա շատ երիտասարդ է: Նա շատ բարի է, ունի քնքույշ ձայն, երկար մազեր, շատ է սիրում իր աշակերտներին: Ընկեր Լիանան մեզ համբերատար բացատրում է մեր օրվա դասը, սովորեցնում է բլոգ վարել: Դասավանդելուց բացի նա մեզ հետ խաղում է:

Ես շատ եմ սիրում իմ ուսուցչուհուն:

Իմ ընտանիքը

Ես ապրում եմ բազմանդամ ընտանիքում: Իմ ընտանիքի անդամներն են՝ պապիկս, տատիկս, հայրիկս, մայրիկս, հորեղբայրս, ես ու քույրիկս: Պապիկս սիրում է խաչբառ լուծել, տատիկս համեղ ուտելիքներ է պատրաստում, հայրիկս աշխատում է քաղաքապետարանում, մայրիկս զբաղվում է տնային գործերով, հորեղբայրս աշխատում է Տաշիր առևտրի կենտրոնում, քույրիկս սովորում է 176 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում, իսկ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 3-րդ դասարանում:

Իմ մասին

Բարև, ես Ռոզին եմ՝ 8 տարեկան։ Ես սիրում եմ նկարել, սիրում եմ մազերս հարդարել, խաղալ բակում: Ես ունեմ քույրիկ, նրա անունը Էմմա է: Ես ունեմ խաղալիք-ընկեր շնիկ, որի անունը Ջեկի է:

Իմ առաջին սեպտեմբերի 1-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Սեպտեմբերի   1-ին   ես   իմ   նոր   դասարանցիների   հետ   գնացել   էի   Ապարանի   ջրամբար:  Մենք   դասարանցիներով   հավաքեցինք   աղբը,  երգեր   երգեցինք, խաղեր   խաղացինք,   նկարեցինք, զվարճացանք, դիտեցինք   գեղեցիկ   ջրամբարը:

            Ինձ   շատ   դուր   եկավ   իմ   նոր   դասարանը   և   իմ  անցկացրած   օրը: