Մայրենիի քննություն

Ռոզի  Հակոբյան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.

ագեվազներ,

վագերաձիեր,

մամոնտներ,

դինոզավրեր:

3. Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
 Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից:

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ:
  • 5. Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:
    6. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Արագավազ ու զգույշ

7. Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

հոտի,

մարմնի գծերի,

խրխնջոցի,

աչքերի:

8.  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Անսովոր-սովորական

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ

9. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Գիշատիչներ, գծեր

 10. Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

զեբր,

գծավոր,

երկու,

վտանգ:

11. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  • 12. Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Հավաքել եմ — 9.5     միավոր
Իմ սխալները—  11-րդ հարցը  
Ուղղել եմ  —
արագավազ, զգույշ, գիշատիչ բառերի մեջ տառասխալներ ունեի:

Մայրենիի ստուգատես.Առաջադրանք 5

Տարվա իմ ձեռքբերումները

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Կրթահամալիրում ամենից շատ ես սիրում եմ բակային տարածքը, ծառերի տակ տեղադրված կլոր սեղանները:


2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

Ինձ շատ դուր եկավ Մայրենիի ստուգատեսի 3-րդ առաջադրանքը: Այս առաջադրանքը կատարելիս ես հորինել եմ տրված բառերով մի պատմություն:

Առաջադրանք 3


3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Կարդացել եմ տարբեր հեքիաթներ և պատմություններ:

Իմ գրադարանը


4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Այժմ կարդում եմ Էրիխ Ռասպեի Բարոն Մյունխաուզենի արկածները:


5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Կոմիտաս – Ճանապարհ

Կոմիտաս – Աշուն գիշեր

Հ. Սահյան – Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Հ. Սահյան – Մշուշների շղարշի տակ…

Ավ. Իսահակյան – Գետակի վրա..

Հովհ. Թումանյան – Իմ երգը

Հովհ. Թումանյան – Պատրանք

Հովհ. Թումանյան – Երկու սև ամպ

Հովհ. Թումանյան – Համերգ

Ե. Չարենց – Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Հ. Սահյան – Ձկնիկն առվին խուտուտ տվեց…

Վահագնի ծնունդը

Ինձ ամենից շատ դուր է եկել Հովհաննես Թումանյանի <<Երկու սև ամպ>> բանաստեղծությունը:


6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։

Իմ ընկերներն են՝ Անին, Հասմիկը և Եվան: Նրանք շատ լավն են ու խելացի:


7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Այս տարի ես մասնակցել եմ հետևյալ ճամփորդությունների՝

Ճամփորդություն դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Գիտելիքի օրը Թեժառույքի բարձունքին


8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Ես ընտրել եմ կավագործությունը: Այդ դասերի ժամանակ մենք կավից և այլ նյութերից պատրաստում ենք տարբեր բաներ: Իմ ուսուցչուհին ընկեր Ալիսն է: Նա շատ լավն է ու բարի է:


9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Կփորձեմ ավելի ուշադիր լինել դասերի ժամանակ և կփորձեմ ավելի լավ սովորել:


10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Այս տարի ես սկսեցի հաճախել նկարչության:


11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:


13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

Ի՞նչ սովորեցիր ընկերներիցդ:

Մայրենիի ստուգատես.Առաջադրանք 4

  • Հարցազրույց ինչ որ մեկի հետ (ընկերոջ, քրոջ կամ եղբոր հետ, հայրիկի կամ մայրիկի հետ, տատիկի կամ պապիկի հետ․․․ , ում հետ կուզես․․․)
  • Նախապատրաստվի՛ր հարցազրույցին՝ հարցազրույցի թեման, հարցազրույցի վերնագիրը։
  • Մշակի՛ր, կազմի՛ր այդ թեմայով հարցեր։
  • Հարցազրույցն անելուց հետո անպայման տեղադրի՛ր բլոգումդ՝ «Մայրենիի ստուգատես» բաժնում։ 

Տարվա եղանակներ ու տոներ

  1. Բարև Ձեզ, կնեկայանա՞ք:
  2. Կարելի՞ է Ձեզ մի քանի հարց տալ:
  3. Տարվա ո՞ր եղանակն եք սիրում:
  4. Ինչու՞ հատկապես այդ եղանակը:
  5. Դուք ամենաշատը ո՞ր տոնն եք սիրում:
  6. Ի՞նչ կմաղթեք Ձեզ լսողներին:

Առաջադրանք 3

  • Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։
  • Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինի՛ր՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք

Ալարկոտ մարդը

Կար-չկար մի ալարկոտ մարդ կար, նա ուներ մի կին: Մի առավոտ կինն ամուսնուն ասում է, որ գնա խանութ՝ յուղ ու բրինձ գնելու: Կինը ցանկանում էր բրնձով փլավ պատրաստել: Ամուսինը, քանի որ շատ ալարկոտ մարդ էր, ասաց, որ շատ հոգնած է: Նրանք սկսեցին կռվել և միմյանց հիմար անվանել: Կինը հասկացավ, որ ամուսնու վրա հույս չի կարող դնել և որոշեց դիմել նոթբուքի օգնությանը: Նա նոթբուքում բացեց <<Երևան Սիթի>> խանութների ցանցի էջը, օնլայն պատվիրեց յուղ և բրինձ: Երբ յուղն ու բրինձն առաքեցին տուն, կինը փլավ պատրաստեց: Նա ամուսնուն փլավ չտվեց՝ թողնելով նրան սոված: Նա այդպես դաս տվեց իր ալարկոտ ամուսնուն:

Մայրենիի ստուգատես. Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից

Մի օր պոչս թակարդում թողեցի և աշխարհում խայտառակ եղա : Գնացի ընկերներիս մոտ և սկսեցի ասել, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց ընկերներիցս մեկն ասաց, որ ես նրանց այդ խորհուրդը չէի տա, եթե դրանից օգուտ չունենայի:

Բ․ աղվեսի պոչի անունից

Մի օր տերս ինձ թողեց թակարդում: Ես տխրեցի, որ ինձ իմ տեր թողեց թակարդում: Նա գնաց, ասեց իր ընկերներին, որ նրանք կտրեն իրենց պոչերը: Բայց նրացից մեկն ասաց, որ տերս իրենց այդ խորհուրդը չէր տա, եթե օգուտ չունենար:

Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Մի օր ընկերներիցս մեկն իր պոչը թողեց թակարդում, ամբողջ աշխարհում խայտառակ եղավ: Եկավ մեզ մոտ և սկսեց համոզել, որ մենք էլ մեր պոչերը կտրենք: Ես նրան ասացի, որ նա մեզ այդ խորհուրդը չէր տա, եթե դրանից օգուտ չունենար:

Ստեղծագործական աշխատանք

  1. Առաջադրանք

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Աերկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։ 

Շոկոլադե պաղպաղակ

Կար-չկար մի աղջիկ կար, նրա անունը Ռոզի էր: Նա ապրում էր շոկոլադե տնակում: Տնակի բոլոր իրերը ՝ աթոռները, սեղանները, պատերը, շոկոլադից էին:

Ռոզին հաճախ էր իր ընկերներին հրավիրում իր տնակ: Երեխաներով զվարճանում էին և համեղ շոկոլադ ուտում: Մի օր նրանք որոշեցին շոկոլադե պաղպաղակ պատրաստել: Նրանք խանութից կաթ գնեցին և սկսեցին պատրաստել շոկոլադե պաղպաղակ: Պաղպաղակի անուշ բույրն ընկել էր ամբողջ փողոցում: Անցորդներին գրավեց այդ բույրը: Բոլորը սկսեցին հերթով թակել Ռոզիի տնակի դուռը և պաղպաղակ խնդրել: Աղջիկն ու իր ընկերները բոլորին հյուրասիրեցին պաղպաղակ և շատ գոհ մնացին, քանի որ կարողացան ուրախացնել շատերին: Նրանք որոշեցին ամեն շաբաթ հավաքվեն, շոկոլադե պաղպաղակ պատրաստեն և հյուրասիրեն անցորդներին: