Ռոզին և իր շունը

Գարնանային նկարներ… — Լիդիյա Կամենդատյան

Մի գարնան առավոտ մի աղջիկ, որի անունը Ռոզի էր, իր շան հետ գնում է այգի: Այգում նա շանը հանկարծ կորցնում է ու սկսում է լաց լինել: Հանկարծ նրան է մոտենում իր ընկերը: Նա փորձում է իմանալ, թե ինչու՞ էր Ռոզին լաց լինում, բայց աղջիկը շարունակում էր լաց լինել և ոչինչ չէր ասում: Ընկերը հասկացավ, որ նրա շունը՝ Ջեկոն, կորել էր: Նա որոշեց օգնել և փորձեց գտնել Ջեկոյին: Արդեն կեսօր էր, բայց Ռոզին դեռ չէր գտել իր շանը: Հանկարծ աղջիկը լսեց մի ծանոթ հաչոց, այդ Ջեկոն էր: Ընկերը գտել էր շանը հարևան այգում: Ռոզին շատ ուրախացավ ու գրկեց իր շանը: Ընկերնեը որոշեցին գնալ պաղպաղակ ուտելու: Ռոզին այս անգամ բաց չէր թողնում շան վզկապը, որ հանկարծ նորից չկորչի: Նրանք լավ ժամանակ անցկացրին և վերադարձան տուն:

Մայր այծը: Վախթանգ Անանյան

Քյարքի լեռան դիմաց  մի ժայռապատ լեռնագոտի կա։ Նրա գլուխը տափակ է ու սիզավետ։

Աշնան կանաչով պատած տափարակով ես առաջ սողացի, հասա ժայռի պռնկին ու ցած նայեցի։ Ներքևում ծնկահար խոտի մեջ նստոտած՝ որոճում էին վեց-յոթ քարայծ։ Նրանք այնպես հանգիստ ու անմեղ էին, գողտրիկ գլուխները նրբագեղ վզերի վրա վեհորեն պահած, որ հիացած նայում և ափսոսում էի կրակել։ Բայց ողջ օրը՝ սկսած լուսադեմից՝ ես շրջել էի այդ լեռներում, հոգնել էի ծայր աստիճան և անուղղելի սխալ գործած կլինեի, եթե ենթարկվեի իմ զգացմունքներին և բաց թողնեի այդքան հաջող որսը։

Եվ ես խլացնելով իմ մեջ խղճի ձայնը՝ կրակեցի խմբից քիչ հեռու նստած մի այծի վրա։

Որոտից սարսափահար՝ կենդանիները վեր թռան ու  սուրացին ժայռերի երկայնքով։ Այն այծը, որի վրա կրակել էի, նայեց ինձ չգիտեմ ինչ հայացքով,- հեռու էր, նրա աչքերի արտահայտությունը որոշել չէր կարող,-և փոխանակ փախչելու իր ընկերների հետևից, գողտրիկ ոստյուններով վազեց դեպի ինձ և կանգ առավ ժայռի ստորոտում, ինձնից ընդամենը տասնհինգ քայլ ցած։ Այս անգամ ես որսացի նրա որոնող հայացքը, որ լի էր տագնապով ու սարսափով։ Ուղիղ հրացանիս փողի դիմաց կանգնել է նա դողդողացող  մկաններով, տեսնում է ինձ՝ իրեն մահ բերողին, բայց չի փախչում․ նրա հայցքը տենդագին փնտրում է մեկին։

Մինչ ես նշան էի բռնել իմ զոհի կրծքին և մատս սեղմում էր հրացանի ձգանը, այդ «մեկը», որին նա փնտրում էր տենդագին և որի համար նա այնպես անվախ վազում էր դեպի մահաբեր զենքը, այդ «մեկը»  հանկարծ դուրս թռավ ոտքիս տակից՝ ժայռի խոռոչից, ուր թաքնվել էր, ոստոստալով հասավ իրեն փնտրողին ու մտավ նրա վզի տակ։

Ուլն է ․․․

Ես լայն ժպտացի և հրացանս ետ քաշեցի։ Այդ սրտաշարժ տեսարանի առաջ անմիջապես հանգավ որսորդական կիրքն իմ մեջ։ Եվ երբ, հաջորդ վայրկյանին, մայր և ուլ իրար գտած՝ միասին սլանում էին փախած հոտի հետևից, ես հրացանս օդում ճոճելով ճանապարհ էի դնում նրանց ու ցնծագին բացականչություններով թնդացնում ժայռերը։

Այդ պահին իմ դիմացի լեռան ծերպերում թնդյուններ լսվեցին, և ականջիս հասավ ընկերոջս ուրախ կանչը․

-Խփել ե˜մ, արի տանե˜նք, արի օգնի˜ր․․․

Եվ նա սկսեց ինքն իրեն երգել ու սուլել։ Ուրախ էր։ Ուրախ էր, որ այծ էր սպանել։ Ես նույնպես ուրախ էի։ Բայց ուրախ էի, որ չէ՛ի սպանել, որ չորբացավ այն սիրուն ուլիկը․․․

Առաջադրանք.

Գրի՛ր, թե պատմվածքն ինչի մասին է և ինչ սովորեցրեց։

Այս պատմվածքը որսորդի և այծի մասին էր: Որսորդն ուզում էր կրակել այծի վրա, բայց, երբ տեսավ, որ այծը ձագուկ ունի, խղճաց և չկրակեց:

Ես այս պատմությունից սովորեցի, որ պետք է բարի լինել և կենդանիներին չսպանել:

Ինքնաստուգում(5-րդ դասարան)

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի ագամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Նա շատ բարի մարդ էր, մխիթարում էր վշտացածներին, բուժում էր հիվանդներին:

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Նա վերցրեց իր սրինգը, նվագեց, ու գայլիերը քարացան:

4. Վերնագրի՛ր տեքստը:

<<Սիրինգով բարի մարդը>>

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհ- աշխարհագրություն, չնաշխարհիկ, աշխարհաբար

Ճանապարհ-ավտոճանապարհ, ճանապարհածախս,

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

ամենաբարի-ածական

սրինգ-գոյական

նա-գոյական

քաղցր-ածական

մխիթարում էր – բայ

անտառ-գոյական

 սթափվեց– բայ

կախարդական-ածական

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր:

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի ան.ամ ուշ գիշերով մար.ը տուն էր վերադառնում անտառի մի.ով:

թնթակա – մարդը

ստրոգյալ-վերադառնում էր

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ 

մխիթարել- հույս տալ

պսպղալ-փայլել

թշնամի-հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 

2099-երկու հազար իննսունինը

37-երեսունյոթ

45-քառասունհինգ

766-յոթ հարյուր վաթսունվեց

84-ութսունչորս

Հնարագետ ջուլհակը

Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը դերերով պատմե՛լ սովորիր:

Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող  բոլոր առաջադրանքները:

  1. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
    • Հնարագիտություն- հնար+ա+գիտ+ություն-բարդ ածանցավոր
    • թագավոր-թագ+ավոր-ածանցավոր
    • կտավ-պարզ
    • հարցմունք-հարց +մունք-ածանցավոր
    • կախարդական-կախարդ +ական-ածանցավոր
    • անմահական-ան+մահ+ական-ածանցավոր
    • գլուխ-պարզ
    • արհեստասեր– արհեստ+ա+սեր-բարդ
  2. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
    • Անձ ցույց տվող գոյականներ-դերվիշ, մարդ, գիտնական, թագավոր, ժանտախտ:
    • Իր ցույց տվող գոյականներ-քաղաք, թալիսման, շրջան, երկինք, ամպ:
    • Հատուկ գոյականներ-Շահ-Աբաս, Սպահան, Աստված
  3. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
    • Դերվիշ- նա շատ համառ էր, չար էր ու անսիրտ:
    • Ջուլհակ-նա շատ խելացի, հնարամիտ և խորամանկ մարդ էր:

Հնարագետ ջուլհակը 3

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երրորդ մասի)։
    • Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    • համբավ – ճանաչում
    • անհամար – շատ-շատ
  3. Վերնագրի՛ր երրորդ մասը:
    • <<Դերվիշը հեռանում է>>
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երրորդ մասի վերաբերյալ:
    • Ի՞նչ ուզեց ջուլհակը գիտնականներից:
    • Ջուլհակը գիտնականների տված ոսկով գնե՞ց իրեն անհրաժեշտ բաները:
    • Թագավորն արդարացի՞ գտնվեց ջուլհակի նկատմամբ:

Հնարագետ ջուլհակը 2

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երկրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երկրորդ մասի)։
    • Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    • տարօրինակ-անսովոր
    • ջուլհակ-կտավագործ
    • ճախարակ-մանելու գործիք
    • հանճար-տաղանդ
    • Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
    •  Ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը: – Թաքնված զբոսնում էր Սպահանի հայկական թաղում:
    • Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա: – Եթե ինձ ճանաչել ես, թող այդ բանը մեր մեջ մնա, ոչ ոքի չասես:
  3. Վերնագրի՛ր երկրորդ մասը:
    • <<Տաղանդավոր պապիկը>>
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ:
    • Ինչու՞ էր ծպտվել թագավորը:
    • Ինչու՞ էր հնարագետ ծերունին տանիքի վրա եղեգ դրել:
    • Ինչու՞ ծերունին խոնարհվեց անծանոթին բարևելիս:

Հնարագետ ջուլհակը

  1.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին մասի)։
    • Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    •  լուռ ու մունջ-սուս ու փուս
    • դատարկ-սին
    • երկյուղ-վախ
    • միմյանց-իրար
    • սաստկացավ-ուժեղացավ
    • փարատել-մխիթարել
    • Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
    •  Տեսնես ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։-Մարդիկ ուզում էին իմանալ, թէ ինչու է դերվիշը ժողովրդին վախի մեջ գցել:
    •  Լուն ուղտ շինել-փոքր բանից մեծ պատմթյուն սարքել:
    •  Ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը: – Երկրի մարդիկ կհիվանդանան ու կմահանան ժանտախտ  հիվանդությունից:
    •  Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին: – Գործն անելու տեղը այն փչացնել:
  3. Վերնագրի՛ր առաջին մասը:
    • <<Սարսափ Սպահան քաղաքում>>
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին մասի վերաբերյալ:
    • Ինչու՞ էր դերվիշը լռում:
    • Մարդիկ ինչու՞ էին վախենում դերվիշից:
    • Քեզ դուր եկա՞վ պատմվածքի այս հատվածը:

Գործնական Քերականություն

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ

վախ-անվախ

քար- քարե

մայր-մայրական

երկինք-երկնային

արև-արևային

փայտ-փայտյա

լեռ(ն)-լեռնային

փողոց-փողոցային

երկաթ-երկաթյա

օդ-անոթ

ծաղիկ-ծաղկային

եղբայր-եբայրական

ոսկի-ոսկյա

արծաթ-արծաթյա

ծով-ծովային

Ամերիկա-ամերիկյան

Ֆրանսիա-ֆրանսիական

Գերմանիա-գերմանիական

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: -Դրական ածականներ

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: -Բաղդատական ածականներ

Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր: -Գերադրական ածականներ

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, վատագույն

գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ

բարձրագույն- ամենից բարձր , ամենաբարձր

ամենաազնիվ-ամենից ազնիվ , ազնվագույն

ամենից հզոր- հզորագույն, ամենահզոր

ամենից ահեղ-ամենաահեղ, ահեղագույն

համեստագույն- ամենահամեստ, ամենից համեստ

ամենահին-ամենահին, ամենից հին

ամենից ծանր- ամենածանր, ծանրագույն

ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն

ամենից խոշոր- ամենախոշոր, խոշորագույն

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուրն ածանցը:

Երեք տասնյակ-երեսուն

չորս տասնյակ-քառասուն

հինգ տասնյակ-հիսուն

վեց տասնյակ-վաթսուն

յոթ տասնյակ-յոթանասուն

ութ տասնյակ-ութսուն

ինը տասնյակ-իննսուն

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Ա- խմբի բառեր գրվում է միասին:

Բ- խմբի բառեր գրվում է առանձին:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65-վաթսունհինգ

48-քառասունութ

107-հարյուր յոթ

93-իննսուներեք

6087-վեց հազար ութսունյոթ

4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786- յոթ հարյուր ութսունվեց

Վաճառականի խիղճը: Ղ. Աղայան

 Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
    • մինուճար-միակ զավակ
    • փեշակ-արհեստ
    • առավոտ-արևածագ
    • վաղ-շուտ
    • երեկո-մայրամուտ
    • եղելություն-կատարվածը
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:
    •  Ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ– Ուզում եմ մի քանի
      տարուց հետո իմ որդու աշխատածը վայելել:
    •  Ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին– Աշխատավարձի չափը հայրը թողնում է, որ որոշի վաճառականը:
  3. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • վաճառականին-վաճառականը շատ վատ վարվեց տղայի հետ, նա արդար չէր
  • գործակատարին-նա շատ բարի էր, նա ճիշտ դաս տվեց վաճառականին:

Ինքնաստուգում (5-րդ դասարան)

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վերհանել- վեր+հանել

դժբախտ-դժ+բախտ

անհնար-ան+հնար

չկամ-չ+կամ

չգալ-չ+գալ

դժգոհ-դժ+գոհ

անհեռատես-ան+հեռատես

արտաբյուջե-արտ+ա+բյուջե

ներմուծել-ներ+մուծել

  1. Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շուն-շնատեսակ

գինի-գինետուն

բույս-բուսաբան

հույս-անհույս

լույս-անլույս

տարի-տարեկան

օր-կեսօր

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

Դասացուցակ-դաս+ա+ցուցակ

չտես-չ+տես

մարդակեր-մարդ+ա+կեր

յուղոտ-յուղ+ոտ

հացաման-հաց+աման

ամանեղեն-աման+եղեն

լուսավոր-լույս+ավոր

լուսամուտ-լույս+ա+մուտ

անտեսանելի-ան+տեսանելի

խոշորացույց-խոշոր+ա+ցույց

ցուցամատ-ցույց+ա+մատ

դռնակ-դուռն+ակ

լավություն-լավ+ություն

անհոգնել-ան+հոգնել

դժգոհ-դժ+գոհ

քարոտ-քար+ոտ

պարսկուհի-պարսիկ+ուհի

հայուհի-հայ+ուհի

Վրաստան-վրացի+ստան

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. խմոր, հայ, հնդիկ, հաշտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի:

Խմորեղեն, հայուհի, Հնկաստան, դժգոհ, գարնանային, անհաշտ:

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

Աշխատում է, աշխատանք, հիշողություն, մազեր, բարեսիրտ, գեղեցիկ, գեղեցկություն, մեղմ, խոսել, գրիչ, խոսք, ազնիվ, վազեց, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ, դյութական, Աշխեն, տնտեսուհի, հաճելի, անսիրտ,

գոյական– ուսուցիչ, Երևան, անտառ, գրիչ, սեղան, աշխատանք, հիշողություն մազեր, խոսք, տնտեսուհի, Աշխեն, վազք, գեղեցկություն,

ածական-գեղեցիկ, ազնիվ, բարեսիրտ, մեղմ, անսիրտ, հաճելի, դյութական,

բայ-աշխատում է, վազել, գոռում էին, խոսել, կխոսեմ, վազեց, վերադառնալ, մեծացավ: