Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

Կար մի երկիր, ոտեղ ամեն ինչ ուրիշ էր: Օրինակ ծառերը կարմիր էին, գետերը՝ կանաչ, երկինքը՝ դեղին, իսկ արևը՝ կապույտ: Բայց ամենահետաքրքիր բանն այն էր, որ այդ երկրի բոլոր գիշատիչ և բուսակեր կենդանիները համերաշխ էին ապրում, քանի որ գիշատիչների համար ամեն օր ուտելիքը հայտնվում էր երկնքից ու նրանք որս չէին անում:

Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում

Իսպանիայում յուրաքանչյուր մարդ Ամանորի գիշերը պետք է ուտի խաղողի 12 հատիկ հաջողություն ունենալու համար։ 12 հատիկները խորհրդանշում են տարվա 12 ամիսները:

Իտալիայում Նոր տարին նշում են՝ հին իրերից ազատվելով։Դեկտեմբերի 31-ին բնակիչները պատուհաններից դուրս են նետում անպետք ու հին իրերը, որ նոր տարում նորը գնեն:

Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:

Նամակ Ձմեռ Պապիկին

Բարև, սիրելի Ձմեռ Պապիկ: Ես Ռոզին եմ՝ 8 տարեկան: Այս տարի ես ցանկանում եմ, որ Դուք ինձ համար նվեր բերեք <<Պոնիի նկարչական պարագաներ>> և <<Պոպ-Իտ>> պայուսակ: Ես բնակվում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Օհանովի 2, բնակարան 45-ում:

Սիրով՝ Ռոզիից: