Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

Կար մի երկիր, ոտեղ ամեն ինչ ուրիշ էր: Օրինակ ծառերը կարմիր էին, գետերը՝ կանաչ, երկինքը՝ դեղին, իսկ արևը՝ կապույտ: Բայց ամենահետաքրքիր բանն այն էր, որ այդ երկրի բոլոր գիշատիչ և բուսակեր կենդանիները համերաշխ էին ապրում, քանի որ գիշատիչների համար ամեն օր ուտելիքը հայտնվում էր երկնքից ու նրանք որս չէին անում: