Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում

Իսպանիայում յուրաքանչյուր մարդ Ամանորի գիշերը պետք է ուտի խաղողի 12 հատիկ հաջողություն ունենալու համար։ 12 հատիկները խորհրդանշում են տարվա 12 ամիսները:

Իտալիայում Նոր տարին նշում են՝ հին իրերից ազատվելով։Դեկտեմբերի 31-ին բնակիչները պատուհաններից դուրս են նետում անպետք ու հին իրերը, որ նոր տարում նորը գնեն:

Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ: