Ճամփորդություն Տիկնիկային թատրոն

Մենք այսօր դասարանով գնացել էինք Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն: Մենք այնտեղ դիտեցինք Անխելք մարդը ներկայացումը: Ներկայացումը տիկնիկներով էր, խաղացնում էին դերասանները: Մենք այդ հեիքաթը կարդացել էինք դասարանում և հաճույքով դիտեցինք այն թատրոնում:

Մենք ունեցանք շատ լավ օր:

Նամակ կույրերին

Բարև ձեզ կույրեր

Ես Ռոզին եմ, 8 տարեկան : Երբ կարդացի առակը, շատ ծիծաղեցի: Դուք բոլորդ շատ համառ եք: Ես ձեզ մի խորհուրդ կտամ. պետք չէ լինել այդքան համառ: Դուք կարող եք հավատքով գնալ Հիսուսի մոտ, նա ցեխ կպատրաստի և կքսի ձեր աչքերին: Ու եթե հավատաք, ապա կբուժվեք (ես այդպիսի պատմություն կարդացել եմ Աստվածաշնչում):

Սիրով՝ Ռոզի:

Անխելք մարդը հեքիաթը պատմում է գայլը

Մի  օր  ես  հանդիպեցի  մի մարդու,  որ  գնում  էր  Աստծո  մոտ: Ես  նրան    խնդրեցի,  որ  Աստծուն  ասի,  որ  ես  շատ  քաղցած  եմ , ե՞րբ  պետք  է  կշտանամ:   Երբ  նա  վերադարձավ  ու  պատմեց  ճանապարհին  պատահածը, ես  հասկացա, որ  նա  անխելք  է, իսկ  Աստված   ասել  էր  նրան, որ  ես  մի  անխելք  մարդ  գտնեմ  ու  ուտեմ: Ես  կերա  նրան  և  կշտացա:

Նամակ Խոսող ձկանը

Բարև Խոսող ձկնիկ: Ես շատ ուրախացա, երբ կարդացի հեքիաթը: Դու շատ լավ վարվեցիր պապիկի հետ: Պապիկը բարի էր: Երբ դու վտանգի մեջ էիր, նա քեզ օգնեց և ետ գցեց ջուրը: Իսկ դու պապիկին օգնեցիր դժվար պահին ու փրկեցիր նրա կյանքը:

Սիրով՝ Ռոզիից: