Մի օր ես հանդիպեցի մի մարդու, որ գնում էր Աստծո մոտ: Ես նրան խնդրեցի, որ Աստծուն ասի, որ ես շատ քաղցած եմ , ե՞րբ պետք է կշտանամ: Երբ նա վերադարձավ ու պատմեց ճանապարհին պատահածը, ես հասկացա, որ նա անխելք է, իսկ Աստված ասել էր նրան, որ ես մի անխելք մարդ գտնեմ ու ուտեմ: Ես կերա նրան և կշտացա: