Արև և Լուսին

  • Կարդա՛  Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը։
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։
    • եթեր-օդի վերին շերտ
    • դյութական-կախարդական
    • տաշտ-թաս, աման
    • անոսր-ոչ խիտ
    • այեր-օդ
    • համրընթաց-դանդաղընթաց
    • գնայուն-հոսող
    • շարմաղ-քնքուշ, նուրբ
    • խարխափել-որոնել, շոշափել
    • վրդովված-բարկացած
    • պպին կանգնել- իր ասածին լինել
    • վես-մեծամիտ, գոռոզ
  • Բալլադի միջից դո՛ւրս գրիր անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ, հատուկ և հասարակ գոյականներ (յուրաքանչյուրից՝ որքան կարող ես
    • Անձ ցույց տվող գոյական– քույր, մայր, եղբայր, կին, մարդիկ, տղա, աղջիկ, պահնորդ զավակ, ունկնդիր
    • իր ցույց տվող գոյական– ամպեր, ապարանք, դռներ, ձայն, տաշտ, արմունկներ, խմոր, հնչյուն, երգ
    • հատուկ գոյականներ– Արեգակ, Լուսնյակ Արեգ, Լուսին
    • հասարակ գոյականներ– լույս, արև, երկինք, աշխարհք, երկիր, ցերեկ, ասեղ, աչքեր, ապտակ, քիթ, երես: