Ճամփորդություն դեպի Արայի լեռ և Ծաղկեվանք

Այսօր մենք դասարանով գնացինք Արայի լեռ և Ծաղկեվանք: Ես ամեն օր մեր տան պատուհանից տեսնում էի Արայի լեռը հեռվից, իսկ այսօր ես այն տեսա շատ մոտ հեռավորությունից: Արայի լեռան վրա կար մի վանք, որի անունն էր Ծաղկեվանք:

Ըստ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը ցանկանում էր ամուսնանալ նրա հետ: Ծաղիկը վախենում է, փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Հետո այդ քարայրից իրեն ցած է նետում, որ չամուսնանա իշխանի հետ: Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից ջուր է կաթում մինչև այսօր, որոնք կարծես Ծաղիկի արցունքները լինեն:

Մենք հաղթահարեցինք դեպի մատուռ տանող քարքարոտ ճանապարհը, եղանք մատուռում, տեսանք կտուրից թափվող ջրի կաթիլները: Մատուռի ներսում կար շատ սրբապատկերներ: Այնտեղ մենք աղոթեցինք, մոմ վառեցինք, դիպանք մատուռի սուրբ պատերին:

Մատուռից դուրս եկանք և սկսեցինք մասուր հավաքել:

Այս օրը շատ հիշարժան էր ինձ համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *