Միրանդա բադի արկածները Լոնդոնում

Միրանդան Լոնդոնում ծանոթանում է նոր ընկերների հետ: Նա ընկերանում է կապիկների, բադիկների, առյուծների հետ: Քանի որ Միրանդան շատ բարի էր, բոլորը նրան սկսեցին շատ սիրել: Մի անգամ ամառվա շոգին նրանք լողում էին լճում ու զվարճանում: Հանկարծ կոկորդիլոսը զգուշությամբ սկսեց մոտենալ Միրանդային, որ բռնի նրան: Բայց իր ընկերները պաշտպանեցին և փրկեցին Միրանդային: Միրանդան շատ էր վախեցել, բայց նաև շատ էր ուրախացել, որ իր նոր ընկերները փրկեցին իր կյանքը: Դրանից հետո կոկորդիլոսը ներողություն խնդրեց Միրանդայից , ու նրանք ընկերացան: Ու վերջապես Միրանդան ունեցավ նաև կոկորդիլոս ընկեր: