Տնային աշխատանք 07.10

1․Ծանոթացի՛ր «Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ-«ի բոլոր աշխատանքներին: Ընտրի՛ր քեզ համար լավագույն երեք աշխատանքները, հիմնավորի՛ր ընտրությունդ քո բլոգում:

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբի աշխատանքներից ինձ ավելի շատ դուր եկավ Գագիկի աշխատանքը, քանի որ նրա ընտանիքի անդամները նույնպես մասնակցում էին ֆլեշմոբին:

2.Կարդա՛ բանաստեղծությունը, պատասխանի՛ր ներքևում տրված հարցերին, կատարի՛ր առաջադրանքները.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը ողջունում և դիմավորում են աշնանը:

2. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորիր:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Բանաստեղծության այս հատվածում ծառերը և տերևնորը գեղեցիկ ձևով նմանեցվել են հրդեհին և ծխին:

3. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ: