Արևորդի միջազգային բնապահպանական փառատոն

«Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև խթանել Հայաստանի և Կովկասյան ամբողջ տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները։

Ես դիտել եմ << Կիխոտներ >>, <<Յելոուսթոն 88 >> ,<<Հրդեհ>>, <<Անապատ կամ անձրևային անտառ>> տեսանյութերը:

Ամենատպավորիչը << Կիխոտներ >> տեսանյութն էր: Տեսանյութը պատմում է հողմաղացների և դրանց աշխատանքի հետևանքով սատկող թռչունների մասին: Հողմաղացների շնորհիվ մարդիկ քամու միջոցով ստանում են Էլեկտրաէներգիա, որը շատ անհրաժեշտ է մարդկանց: Բայց դրանց աշխատանքի հետևանքով թռչուններն ու չղջիկները սատկում են: Տարեցտարի ավելանում է հողմաղացների թիվը ու վտանգվում է թռչունների կյանքը: Այս տեսանյութը դիտելիս ես շատ տխրեցի, քանի որ տեսա սատկած ու անպաշտպան թռչուններին: