Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Այսօր <<Լրագրող-ընթերցասերների>> ջոկատը գնաց Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Լուսիկ Ագուլեցին նկարչուհի էր , թանգարանում ցուցադրված էր նրա նկարներից: Այնտեղ տեսանք նրա ամուսնու դանակը, ատրճանակը, ծխամանը: Տուն-թանգարանում կային շատ զարդեր, տարազներ, գուլպաներ, տիկնիկներ, քանդակներ, գորգեր և շատ հին իրեր: Մենք այնտեղ տեսանք Լուսիկ Ագուլեցու օրորոցը:

Մենք ունեցանք շատ հիասքանչ օր՝ լի ազգային պատկերներով: