Մոծակն ու մրջյունը

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը :

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մտիկ անել – տեսնել

ողջ- ամբողջ

դալկանալ – գունատվել

շուտիկ-չարաճճի

շուշտիկ-թեթևամիտ

սալարած-թուլացած

շեն-կանգուն

տարաժամ- ոչ ժամանակին

թշվառ- խղճուկ

ծերպ-ճեղք

սազ-երաժշտական գործիք

ածել-նվագել

թուխպ- ամպ

կաց-սպասիր

պահնորդ- պահակ

կոկ- հարթ

արևակեզ-արևից խանձված

ամբար-պահեստ

կիտել-հավաքել

կուռ-թև

2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:

Առակը մեզ սովորեցնում է, որ պետք չէ ծուլություն անել, որ պետք է մտածել վաղվա օրվա մասին:

3. Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:

Գիժ-խելագար

ժիր-աշխույժ

շեն-կանգուն

թշվառ- խղճուկ

թուխ-մուգ

ամբար-պահեստ

սուգ անել-ողբալ

պաղել-սառչել

դալկանալ-գունատվել

4. Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները:

Ժիր-ծույլ

սուսիկ – փուսիկ-շատախոս

աշխույժ-ալարկոտ

ծույլ-աշխատասեր

լիքը-դատարկ

ուրախ -տխուր

առողջ- հիվանդ