Հին ու նոր Երևան, Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին այժմյան Կրասնոդար քաղաքում: 11 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգ: Այնտեղ ստացել է ճարտարապետական կրթություն: 41 տարեկան հասակում, թողնելով անհոգ կյանքը, գալիս է Երևան: Նա սկսում է իրագործել իր վաղեմի երազանքը, սկսում է նախագծել Երևան քաղաքի հատակագիծը: 1924թ. հաստատվում է նրա նախագիծը, և ամենուրեք սկսվում են քաղաքի շինարարական աշխատանքները: Նրա շնորհիվ մեր քաղաքն ունի այսպիսի գեղեցիկ տեսք: Թամանյանը մահացել է 57 տարեկան հասակում: 1974 թվականին Ալեքսանդր Թամանյանի արձանը կանգնեցվել է Կասկադում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *