Առաջադրանք դասարանում և տանը

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին(պատմողական): Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար (պատմողական) :

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը (հրամայական) :

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը (հարցական) :

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը (պատմողական) :

1.Կարդա՛առակը, որոշի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։

2. Կազմի՛ր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն։

Պատմողական նախադասություն.

Կեսօրին ես գնացի հեծանիվ վարելու:

Եղանակն այսօր արևոտ էր:

Հրամայական նախադասություն.

-Սոնյա՛, շուտ տու՛ն արի,-ասաց Անժելան:

-Երախանե՛ր, գնացե՛ք դահլիճ,- ասաց ընկեր Անահիտը:

Հարցական նախադասություն.

-Հասմի՛կ, կգա՞ս զբոսնելու,-հարցրեց Ռոզին:

-Էմմա՛, ո՞ր առաջադրանքն ես կատարում,-հարցրեցի ես:

Բացականչական նախադասություն.

-Օ՜, ինչ գեղեցիկ ծաղիկներ են:

-Վա՜յ, էս ինչ էլ լավ բեմադրություն եք կազմակերպել,-ասաց վագրը: