Ուսումնական ամառ մայրենի առարկայից

Առաջադրանք 1.

Այս ամառ ես կարդացել եմ հետևյալ հեքիաթները՝

Եսասեր հսկան – Այս հեքիաթը գրել է Օսկար Ուայլդը: Ամենից շատ ինձ դուր է եկել այս հատվածը. <<Պարտեզի հեռավոր անկյունում հայտնաբերեց ոսկեզօծ ծառ, որը նախկինում երբեք չէր տեսել: Քիչ էր մնում սիրտը կրծքից դուրս թռչեր, երբ տեսավ իր սիրելի փոքրիկ տղային՝ ծառի տակ կանգնած: Հսկան վեր կացավ տեղից և շտապեց տղայի մոտ, բայց երբ մոտեցավ նրան, սարսափած կանգ առավ: Տղայի ձեռքըի ափերն ու ոտքերն ամբողջությամբ պատվաած էին վերքերով>>:

Հսկա– նա բարի էր, շատ էր սիրում իր պատեզը, հետո նա սկսեց սիրել նաև երեխաներին:

Ես սկզբում կարծում էի, որ հսկան չար էր , բայց նա հասկացավ իր սխալը և սկսեց սիրել երեխաներին:

Դավիթն ու հսկան – Այս պատմությունը Աստվածաշնչի Հին կտակարանից է: Ինձ դուր է եկել հետևյալ հատվածը. << Դավիթը վերցրեց կլոր քարերից մեկը, դրեց իր պարսատիկի վրա, նշան բռնեց հսկայի հաստ հոնքերի մեջտեղին և թափով բաց թողեց: Քարը գնաց ու հարվածեց հսկայի ճակատին: Հսկան անմիջապես տապալվեց գետնին>>:

Դավիթ– նա քաջ էր և խիզախ, չէր վախենում փորձություններից:

Գողիաթ– նա շատ ուժեղ էր և հսկա էր, բոլորը վախենում էին նրանից:

Ես կարծում եմ, որ այս պատմությունը շատ հետաքրքիր, այն մեզ սովորեցնում է, որ ամեն ինչում պետք է ապավինել Աստծուն, քանի որ Դավիթն Աստծո օգնությամբ հաղթեց Գողիաթին:

Առյուծն ու մուկը – Այս առակը գրել է Եզոպոսը: Ինձ դուր է եկել այս հատվածը. <<- Ես երբեք չեմ մոռանա քո լավությունը, մկնի՛կ,- մռլտաց հսկա առյուծը,- շնորհակալ եմ խոստումդ պահելու ու ինձ օգնելու համար>>:

Առյուծ – ինքնահավան էր, խղճաց մկնիկին:

Մկնիկ – մկնիկը շնորհակալ կենդանի էր, նա կատարեց իր խոստումը:

Այս առակից ես սովորեցի, որ պետք չէ թերագնահատել ոչ ոքի, անգամ փոքրիկ մկնիկի, որը փրկեց առյուծի կյանքը ու կատարեց իր խոստումը:

Բելն ու Հրեշը – Այս հեքիաթը գրել է Մադամ Լեպրինս դե Բոմոնտին: Ինձ դուր է եկել այս հատվածը. <<- Սիրելի՛ս, Բե՛լ, շնորհակալ եմ, որ ազատեցիր ինձ չար կախարդանքից: Ես կարող էի ազատվել կախարդանքից միայն այն ժամանակ, երբ մի աղջիկ սիրահարվեր ինձ>>:

Բել – շատ գեղեցիկ ու բարի աղջիկ էր, շատ խելացի էր ու սիրում էր գիրք կարդալ՞

Բիանկա և Բետինա – նրանք շատ ծույլ էին, ամբողջ օրը զբաղված էին իրենց արտաքինով: Նրանք նաև նախանձ էին:

Հայրիկ – հարուստ առևտրական էր, շատ էր սիրում իր երեք դուստրերին:

Հրեշ – նա շատ վախենալու արտաքին ուներ, բայց ուներ շատ բարի ու նուրբ հոգի:

Ինձ հեքիաթը շատ դուր եկավ, հատկապես, երբ վերացավ կախարդանքը:

Առաջադրանք 2.

Այս ամառ ես ընտանիքիս ու հայրիկիս ընկերների հետ գնացել եմ Գողթ գյուղում գտնվող հանգստյան գոտիներից մեկը: Այնտեղ շատ գեղեցիկ էր, կային մեծ և փոքր լողավազաններ: Ամբողջ օրը ես և ընկերներս լողացինք լողավազանում: Երեկոյան մենք տարբեր խաղեր խաղացինք: Այդ օրը մենք գիշերեցինք այդ հանգստյան գոտում: Հաջորդ օրը մենք գնացինք Գեղարդի վանք, հետո՝ Գառնիի տաճար: Ես ունեցա շատ լավ ու տպավորիչ հանգստյան օրեր:

Հուլիս ամսին ես մայրիկիս և քույրիկիս հետ մեկնել եմ Սոչի քաղաք՝ հանգստանալու և այցելելու մորաքրոջս: Ես շատ եմ սիրում Սոչի քաղաքը, քանի որ այն գտնվում է Սև ծովի ափին: Մենք ամեն օր գնում էինք ծով՝ լողում էինք ու վայելում արևը: Ես շատ ուրախ և հիշարժան օրեր անցկացրի այնտեղ:

Սոչիում հանգստանալու ժամանակ ես մայրիկիս հետ այցելեցի Ադլեր քաղաք: Մենք գնացինք Ադլեր արագընթաց գնացքով: Այնտեղ ես անցկացրի շատ լավ և ուրախ ժամանակ: Մենք գնացինք լողափ, լողացինք, օգտվեցինք ջրային ատրակցիոններից, զբոսնեցինք քաղաքում և վայելեցինք գեղեցիկ տեսարանները: Երեկոյան վերադարձանք Սոչի:

Սոչիում հանգստանալուց հետո վերադարձանք Հայաստան՝ իմ սիրելի Երևան: