Փոքր Մհեր

<<Սասնա ծռեր>> էպոսն ունի 4 ճյուղ՝

  1. <<Սանասար և Բաղդասար>>
  2. <<Մեծ Մհեր>>
  3. <<Սասունցի Դավիթ>>
  4. <<Փոքր Մհեր>>:
    • Փոքր Մհերը, երբ չափահաս է դառնում, որոշում է գտնել իր հորը՝ Սասունցի Դավթին: Սասունցի Դավիթը 7 տարի առաջ հեռացել էր իրենցից: Փոքր Մհերը ճանապարհ ընկավ ու գնաց հայրիկին գտնելու: Ճանապարհին նա տեսավ իր հայրիկին, նրանք իրար չճանաչեցին: Նրանք կռվեցին, ու կռվի ժամանակ Դավիթը տեսավ Փոքր Մհերի բազկապանը, ճանաչեց իր որդուն, բայց նրան չներեց, որ Մհերը հանդգնեց իր հետ կռվել: Դավիթը Մհերին անիծեց և ասաց, որ նա լինի առանց մահ ու չունենա երեխա: Մհերն ամուսնացավ գեղեցկուհի Գոհարի հետ, բայց նրանք չունեցան ժառանգ: Փոքր Մհերը շատ տխրեց չար աշխարհից ու գնաց դեպի Ագռավաքար կոչվող ժայռի մոտ, Թուր-Կեծակիով զարկեց ժայռին և Քուռկիկ-Ջալալի նժույգի հետ մտավ ժայռի մեջ, ու դուռը փակվեց:Այդ օրվանից այդ ժայռը կոչվում է <<Մհերի դուռ>>: Մհերն ասաց, որ այս աշխարհը շատ վատն է, որ ինքը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ այս վատ աշխարհը վերանա և նոր աշխարհ ստեղծվի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *