5 փաստ մեղվի մասին

  1. Մեղուների փեթակում կա մեկ մայր մեղու և հազարավոր աշխատավոր մեղուներ և բոռեր:
  2. Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մեղուների մի մասը ծաղկափոշի է բերում դաշտերից, մյուսները այդ փոշին լցնում են մեղրահացի մեջ, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին։
  3. Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում:
  4.  Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ 
  5. Մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները:

Միրանդա բադի արկածները Լոնդոնում

Միրանդան Լոնդոնում ծանոթանում է նոր ընկերների հետ: Նա ընկերանում է կապիկների, բադիկների, առյուծների հետ: Քանի որ Միրանդան շատ բարի էր, բոլորը նրան սկսեցին շատ սիրել: Մի անգամ ամառվա շոգին նրանք լողում էին լճում ու զվարճանում: Հանկարծ կոկորդիլոսը զգուշությամբ սկսեց մոտենալ Միրանդային, որ բռնի նրան: Բայց իր ընկերները պաշտպանեցին և փրկեցին Միրանդային: Միրանդան շատ էր վախեցել, բայց նաև շատ էր ուրախացել, որ իր նոր ընկերները փրկեցին իր կյանքը: Դրանից հետո կոկորդիլոսը ներողություն խնդրեց Միրանդայից , ու նրանք ընկերացան: Ու վերջապես Միրանդան ունեցավ նաև կոկորդիլոս ընկեր:

Ոտքերի գանգատը

Մի օր ոտքերը սկսեցին գանգատվել, թե նրանք շատ են հոգնում: Նրանք ասում էին, որ շատ են քայլում և վազվզում, որ մարդկանց մարմնի ծանրությունն ամբողջությամբ իրենց վրա է: Նրանք աչերի պես որոշեցին թոշակի գնալ:

Իմ գարնանային հանգիստը

Գարնանային արձակուրդը ես անցկացրել եմ տանը, կատարել եմ ուսուցիչներիս հանձնարարությունները: Կարդացել եմ պատմվածք և դիտել եմ ֆիլմեր, որոնք խորհուրդ էր տվել իմ շատ սիրելի ընկեր Լիանան: Ես դիտել եմ <<Հրաշքը>>, <<Մեծ և բարի հսկան>>, <<Սեբաստիանը և Բելը>> ֆիլմերը:

Ես նկատել եմ, որ ցերեկները երկարել են, իսկ գիշերները՝ կարճացել: Չվող թռչունները դեռևս չեն վերադարձել, քանի որ թեև գարուն է, բայց շատ ցուրտ է: Ես անհամբեր սպասում եմ ծիծեռնակների վերադարձին, որ լսեմ նրանց ուրախ երգերը: Ինչպես նաև սպասում եմ, որ օրեը տաքանան: Ես գարունը շատ եմ սիրում, քանի որ ես ծնվել եմ գարնանը:

10 փաստ ծիծեռնակների մասին

  1. Ծիծեռնակը գարնան ավետաբերն է:
  2. Հայտնի է ծիծեռնակի 179 տեսակ:
  3. Հայաստանում կա ծիծեռնակի 5 տեսակ:
  4. Բույնը պատրաստում է ցեխից ժայռերի վրա և շենքներում:
  5. Սնվում են միջատներով:
  6. Ձվադրում են 4-6 ձու:
  7. Ծիծեռնակները հիմնականում գետնին չեն նստում:
  8. Մարդիկ ասում են, եթե ծիծեռնակը բարձր է թռչում, ուրեմն արևոտ եղանակ է լինելու: Իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն անձրև է գալու:
  9. Ծիծեռնակներ չվող թռչուններ են:
  10. Վերադառնում են մարտ-մայիս ամիսներին:

Իմ մայրիկը

Իմ մայրիկը ամենագեղեցկն է: Ես շատ եմ սիրում նրան: Մենք նրա հետ մուլտֆիլմ ենք նայում, դասերս ենք պատրաստում: Մայրիկս շատ է սիրում սրճել, շատ է սիրում տնային գործեր անել: Նա հոգատար է ու բարի:

Ողջույն գարուն

Բարև գարուն: Ես կարոտել էի քեզ:

Ես անհամբեր սպասում եմ ծառերի ծաղկելուն, ծաղիկների բացվելուն: Անհամբեր սպասում եմ թռչունների վերադարձին, որ լսեմ նրանց գեղեցիկ դայլայլը: Ես քեզ շատ եմ սիրում գարուն, քանի որ ես ծնվել եմ գարնանը:

Նամակ կույրերին

Բարև ձեզ կույրեր

Ես Ռոզին եմ, 8 տարեկան : Երբ կարդացի առակը, շատ ծիծաղեցի: Դուք բոլորդ շատ համառ եք: Ես ձեզ մի խորհուրդ կտամ. պետք չէ լինել այդքան համառ: Դուք կարող եք հավատքով գնալ Հիսուսի մոտ, նա ցեխ կպատրաստի և կքսի ձեր աչքերին: Ու եթե հավատաք, ապա կբուժվեք (ես այդպիսի պատմություն կարդացել եմ Աստվածաշնչում):

Սիրով՝ Ռոզի:

Անխելք մարդը հեքիաթը պատմում է գայլը

Մի  օր  ես  հանդիպեցի  մի մարդու,  որ  գնում  էր  Աստծո  մոտ: Ես  նրան    խնդրեցի,  որ  Աստծուն  ասի,  որ  ես  շատ  քաղցած  եմ , ե՞րբ  պետք  է  կշտանամ:   Երբ  նա  վերադարձավ  ու  պատմեց  ճանապարհին  պատահածը, ես  հասկացա, որ  նա  անխելք  է, իսկ  Աստված   ասել  էր  նրան, որ  ես  մի  անխելք  մարդ  գտնեմ  ու  ուտեմ: Ես  կերա  նրան  և  կշտացա: