Իմ ուսումնական աշունը, Կախարդի աշակերտը (գերմանական հեքիաթ)

Այս հեքիաթը մի կախարդի և նրա աշակերտի մասին է: Կախարդը խոստանում է աշակերտին՝ Հարրիին, սովորեցնել բոլոր կախարդանքներն այն ժամանակ, երբ Հարրին պատրաստ կլինի: Աշակերտը շատ ծույլ է լինում: Կախարդը երբեք միայնակ չէր թողնում Հարրիին, քանի որ չէր վստահում նրան: Բայց մի օր նա պետք է գնար ընկերոջ տուն, գնալուց առաջ հանձնարարություններ տվեց Հարրիին: Հարրին պետք է կաթսան լցներ՝ ջրհորից ջուր բերելով, հետո պետք է կրակ վառեր ու հատակը մաքրեր: Վարպետ կախարդը ասաց նաև, որ ոչ մի բանի ձեռք չտա ու գնաց: Հարրին արեց այն, ինչը նրան կախարդը արգելել էր: Հարրին վերցրեց կախարդական գրքերից մեկը և սկսեց կախարդանքներ փորձել, քիչ անց ցախավելը սկսեց դույլով ջուր բերել ջրհորից: Երբ կաթսան արդեն լիքն էր, Հարրին փորձեց կանգնեցնել ցախավելին, բայց ապարդյուն: Շուտով ամբողջ տունը մինչև առաստաղ լցվեց ջրով: Երբ վերադարձավ կախարդը, Հարրին վախից քարացել էր, քանի որ կարծում էր, որ կախարդը նրան ինչ-որ սարսափելի արարածի կվերածի: Բայց այդպես չեղավ: Կախարդը ցախավելին հրամայեց կանգ առնել, ջրին հրամայեց գնալ դեպի ջրհոր: Նա բարկացած նայեց աշակերտին ու ասաց, որ ժամանակն է, որ Հարրիին կախարդանքներ սովորեցնի ու ժպտաց:

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

1. Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Ինձ դուր եկավ այն մասը, որ կախարդն այդ ամենից հետո չբարկացավ Հարրի վրա:

2. Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Կախարդ-նա բարի էր ու զգուշավոր

Հարրի-նա ծույլ էր ու հնարամիտ

3. Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ, քանի որ Հարրին ծույլ էր, բայց նաև հնարամիտ էր : Չնայած նա չէր ուզում աշխատել, բայց իր հնարամտությամբ լցրեց կաթսան ջրով:

4. Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այս հեքիաթը, քանի որ այն շատ հետաքրքիր էր և զվարճալի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *