Ձմեռային ճամբար: Օր 8

Այսօր մենք ունեցել ենք <<քաղցր>> օր: Մենք պատրաստել ենք հալվա : Հալվա պատրաստելու համար մենք երեխաներով մեզ հետ դպրոց էինք տարել ալյուր, դարչին, շաքարավազ, կարագ, ընկույզ: Ես և իմ ջոկատի երեխաները մեզ հետ նաև տարել էինք թեյ, միրգ, չիր, կոնֆետ և այլն : Ընկեր Քրիստինայի և ընկեր Տաթևի հետ պատրաստեցինք համեղ հալվա, որը զարդարեցինք նուռով և ընկույզով: Ջոկատի երեխաներով սեղանի շուրջ նստեցինք և թեյեցինք: Ես ինձ հետ հալվա բերեցի տուն և հյուրասիրեցի տան անդամներին: Նրանք մեր պատրաստած հալվան շատ հավանեցին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *