Չրերի օգտակար հատկությունները

Չրերը չորացված մրգեր կամ հատապտուղներ են: Դրանք չորացվում են բնական ճանապարհով՝ արևի տակ, կամ հատուկ չորանոցների օգնությամբ։ Չրերն ամբողջ տարին ապահովում են ամռան էներգիան:

Չորացրած մրգերի որոշ տեսակներ մոտավորապես 3,5 անգամ ավելի շատ բջջանք, հանքանյութեր, կարոտին, В խմբի վիտամիններ են պարունակում, քան թարմ մրգերը։ Դրանք բոլորը շատ կարևոր են սրտի, նյարդային համակարգի և մկանների նորմալ աշխատանքի համար։ Գրեթե բոլոր մրգերում կան երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր և այլ հանքանյութեր։ Չրերում պարունակվող կալցիումն ամրացնում է մազերը, եղունգները և ոսկրերը։ Մագնեզիումը և կալիումն օգտակար են սիրտ-անոթային և նյարդային համակարգի համար։ Երկաթը բարելավում է արյունաստեղծման գործընթացները։Չրերը դրական ներգործություն ունեն մարսողական համակարգի վրա. մաքրում են աղիները, պայքարում են փորկապության և ստամոքսի բարձր թթվայնության դեմ՝ ստամոքսի պատերը պատելով պաշտպանիչ շերտով: Չրերը խթանում են ո՛չ միայն մարսողությունը, այլ նաև նյութափոխանակությունը։

Ամռան ընթացքում տատիկս պատրաստում է համեղ և գեղեցիկ չրեր: Նա պատրաստում է տանձի, խնձորի, սալորի, ծիրանի, դեղձի, ձմերուկի չրեր: Ամբողջ ձմեռ մենք վայելում ենք տատիկիս պատրաստած համեղ չրերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *