Առաջադրանքներ մայրենի առարկայից

1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:

  1. Ինչի՞ համար էին մարդիկ գնում Բնձորա անտառ:
  2. Ե՞րբ էին գյուղացիները գնում մոռ հավաքելու:
  3. Ինչու ՞ հեղինակը գիշերը չէր կարողանում քնել:
  4. Գիշերը ի՞նչ ձայներ էր լսում հեղինակը:
  5. Այդ գիշերից հետո ինչե՞ր սովորեց նա:

2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառումՊատմի՛ր բլոգումդ:

Ես երբևէ անտառում չեմ քնել, բայց, երբ պատկերացնում եմ այդ մասին, շատ եմ վախենում: Ես առաջին հերթին կվախենայի արջից և գայլից: Իմ կարծիքով իմ քունն էլ չէր տանի:

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին-7տ, 8հ

որպեսզի-7տ, 7հ

եռանդ-5տ, 6հ

թևեր-4տ, 5հ

ճանապարհ-8տ, 7հ

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Պատմությունը ժողովրդի հիշողությունն է: Այն պետք է լավ իմանալ, որպեսզի սխալներ թույլ չտանք:

2. Ւ՞նչ է դարը:

Դարը հարյուր տարին է:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

Տարիների հաշվումը կատարվում է Հիսուս Քրիստոսի ծննդից:

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

Ես ծնվել եմ 21-րդ դարում:

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ.-1-ին դար

301թ.-4-րդ դար

2019թ.-21-րդ

405թ.-5-րդ դար

451թ.-5-րդ դար

1031թ.-11-րդ դար

1890թ.-19-րդ դար

1900թ.-20-րդ դար

678թ.-7-րդ դար

980թ.-10-րդ դար

760թ.-8-րդ դար

540թ.-6-րդ դար: