Ուսումնական աշուն բնագիտություն առարկայից

Աշնանային աևձակուրդներս անցան շատ հետաքրքիր ձևով: Ես քույրիկներս հետ գնացի <<քարթինգ>> վարելու: Այնտեղ շատ հավես էր: Մենք ունեցանք շատ լավ օր:

Հաջորդ օրը ես նկարչության խմբակի հետ գնացի արշավի: Մենք գնացինք Դիլիջան: Դիլիջանի ազգային պարկում կա մի վայր, որտեղ շատ եղնիկներ կային: Մենք մոտեցանք եղնիկներին և կերակրեցինք նրանց: Նրանք ցանկապատից այն կողմ էին: Եղնիկները շատ էին, ձագուկներ էլ կային: Եղնիկներով հիանալուց հետո մենք գնացինք Պարզ լիճ: Այնտեղ ես կերակրեցի բադիկներին: Մի փոքր հանգստանալուց հետո մենք ոտքով քայլեցինք դեպի Գոշավանք: Դիլիջանի անտառներով մենք քայլեցինք 8 կմ, ճանապարհը երկար էր, բայց շատ գեղեցիկ:: Բնությունը հրաշալի էր: Աշունը Դիլիջանում աննկարագրելի գեղեցիկ է: