Զատկածեսն ընտանիքում, ածիկացան

Սուրբ Զատիկը մեր ընտանիքում ամենասիրված տոներից մեկն է: Այդ օրը բոլորը պատրաստում են զատկական ընթրիք: Զատկական ընթրիքի ժամանակ պատրաստում են հատուկ ճաշատեսակներ: Այդ օրը մենք սեղանը զարդարեցինք աճեցրած ցորենով, որի մեջ դրեցինք ներկված ձվեր: Զատկական սեղանի ներկված ձուն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունով ներկված երկրագունդը: Սուրբ Զատիկին անպայման պատրաստում են բրնձով և չամիչով փլավ: Չամիչները հավատացյալ մարդիկ են, իսկ բրինձները՝ անհավատ մարդիկ: Զատկական սեղանին դրվում է նաև ձուկ, տապակած կանաչի: Այս տոնից անպակաս են ձվախաղերը: Ձվախաղն այս տոնի իմ ամենասիրված պահն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *